Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իրանի նախագահը սեպտեմբերի 18-ին կմեկնի ԱՄՆ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հաջորդ շաբաթ Նյու-Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով. հաղորդում է պաշտոնական IRNA գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամ` Ռայիսին ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից ինչպես նաև կմասնակցի Նյու-Յորքում կազմակերպվող մի շարք միջոցառումների, այդ թվում՝ տեղի իրանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։