Ֆրեդի Մերկուրիի բաճկոնը, որով երգիչը նկարահանվել է «Queen»-ի վերջին տեսահոլովակում, վաճառվել է ավելի քան 139 ֆունտ ստերլինգով (ավելի քան 174 հազար դոլար): Այս մասին տեղեկանում ենք «Sotheby’s» աճուրդի տնից:
Կատուների պատկերներով բաճկոնը Մերկուրիին նվիրել էր նրա ընկերը՝ Դոնալդ Մաքքենզին՝ Սուրբծննդյան տոնի առթիվ: Հենց դրանով էր երգիչը նկարահանվել «Queen»-ի «These Are The Days Of Our Lives» երգի տեսահոլովակում:
Նախքան աճուրդ կազմակերպելը՝ աճուրդի տունը երգչին պատկանող ամենատարբեր իրերի ցուցադրություն է կազմակերպել, ինչն ունեցել է ավելի քան 140 հազար այցելու: