Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու մտադրություն չունի։
«Ադրբեջանն իրականում էլ մեզ վաճառում է վառելիք՝ միլիարդավոր խորանարդ մետր գազ, եւ շնորհիվ մեր միջեւ կնքված համաձայնագրի, այդ մատակարարումների ծավալները զգալի աճ են ունեցել՝ 8-12 միլիարդ խորանարդ/մետր»,- ասել է Բորելը։
Նա միաժամանակ նաեւ հայտարարել է, որ` «եթե Բաքուն համարժեք քայլեր չձեռնարկի Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի առնչությամբ, ապա դա կարող է անմիջականորեն ազդել ԵՄ եւ Բաքու հարաբերությունների վրա»։