Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ռուս կինը Սեւանում համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ռուս Օլգա Դավիդովան Սեւանա լճում ֆրիդայվինգի համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին մարզիկը պատմել է Facebook-ի իր էջում։

Դավիդովան պատմել է, որ կարողացել է սուզվել 45 մետր։ Նա նշել է, որ ֆրիդայվինգով  զբաղվում է ավելի քան 10 տարի, իսկ նման արդյունքի հասնելու ու ռեկորդ սահմանելու համար քրտնաջան աշխատել, մարզվել է մի քանի տարի շարունակ։

Ֆրիդայվինգն առանց սարքավորումների, կամ՝ ինչպես ընդունված է ասել, առանց ակվալանգի ջրի մեջ սուզվելն է։ Այն մարզաձեւի է վերածվել 20-րդ դարակեսից:

Ս․Վ․