Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ… ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հազիվ թե Հայաստանում «բերկրանք» ապրեն ռուս-թուրքական հարաբերությունների հետեւողական զարգացման կապակցությամբ: Մանավանդ երբ մեկը մեր ռազմավարական դաշնակիցն է, մյուսըՙ մեր հավերժական թշնամին: Զգացմունքային առումով հայերիս կարելի է հասկանալ, սակայն երկու երկրներին միավորող տնտեսական լայնածավալ փոխշահավետ համագործակցությունը գերիշխող գործոն է նրանց հարաբերություններում: Բանը հասել է նրան, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի օրերս Ռուսաստան կատարած այցի ժամանակ քննարկվեց նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցը: Պատահական չէր, որ համատեղ մամլո ասուլիսում Պուտինը նույնիսկ սրամտեց, որ այդ հարաբերությունները առանց իրենցՙ ղեկավարների մասնակցության էլ հաջողությամբ են զարգանում:

Բնական է, որ Էրդողանի այցի առիթով ռուսաստանյան մամուլում ընդարձակ հրապարակումներ եղան ժամանակակից Թուրքիայի մասին: Ավա՜ղ, դրանք տպավորություն են գործում: Հատկապես հենց Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան տնտեսական հզոր թռիչք կատարեց եւ այսօր մտնում է աշխարհի խոշորագույն էկոնոմիկա ունեցող 20 երկրների շարքը: Նախանձով պիտի արձանագրենք, որ սա իրողություն էր, եւ ռուսները եւս հաշվի են նստում այս փաստի հետ: Երկու երկրների տարեկան ապրանքաշրջանառությունը հասել է 34 միլիարդ դոլարի եւ խնդիր է դրված հատել 100 միլիարդի սահմանը: Միայն տուրիզմի հաշվին Թուրքիան Ռուսաստանից շահում է մոտ 4 միլիարդի եկամուտ: Թուրքիան երկրորդ տեղն է գրավում ռուսաստանյան գազի գնումների բնագավառում:

Էրդողանը Ս. Պետերբուրգում վստահաբար հույս հայտնեց, որ մոտակա տարիներին արտասահմանցիների մեջ ռուս տուրիստները իրենց քանակով առաջինը կդառնան թուրքական հանգստավայրերում (եւ ոչ միայն): Բանակցությունների ընթացքում կարեւորագույն տնտեսական ուղղությունը դարձավ «Հարավային հոսք» գազամուղի թուրքական հատվածի կառուցման ձեռնարկումը 2014 թվականին եւ Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցումը, որի համար Ռուսաստանը հատկացնում է 20 միլիարդ դոլար, ընդ որում այդ գումարի մեկ քառորդը կիրականացնեն թուրքական ընկերությունները:

Հայտնի է, որ Պուտինի եւ Էրդողանի միջեւ գոյություն ունեն անձնական լավ հարաբերություններ, ինչը չխաթարվեց անգամ Սիրիայի հարցում երկու պետությունների միանգամայն հակադիր դիրքորոշումների առկայության պայմաններում: Ի դեպ, ռուսաստանյան վերլուծություններում այս անգամ բավականին հաճախ էին աչքի ընկնում նյութեր, որոնցում զուգահեռներ էին անցկացվում երկու պետությունների ղեկավարների բնավորության ու գործելակերպի միջեւ եւ ի հայտ էին բերվում զգալի ընդհանրություններ: Երկուսն էլ նախկին մարզիկներ ենՙ ձյուդոյիստ եւ ֆուտբոլիստ, ինչը նրանց դարձնում է համառ ու նպատակասլաց հաղթանակի հասնելու մեջ: Երկուսն էլ անսեթեւեթ են, ուղղամիտ` ցանկալին ձեռք բերելու միջոցներում: Ունեն պրագմատիկ սուր միտք, ինչն ապահովում է երկու պետությունների տնտեսական կայուն աճը: Ինքնասեր ենՙ համակված պետության կառավարման եւ ամեն ինչ վերահսկելու կրքով: Նույնիսկ «բախտակից» են բառի բուն իմաստով հրապարակային ընդդիմության հարցումՙ Բոլոտնայա եւ Թաքսիմ: Հերթական նմանությունը կարձանագրվի, երբ մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում Էրդողանը դառնա… երկրի նախագահ, ինչի հավանականությունը մեծ է:

Իսկ հիմա փոքր մի «մխիթարանքի» մասին: Ըստ հարցումների, որոնց արդյունքները հրապարակվեցին ռուս-թուրքական հանդիպումների օրերին, թուրքերի 66 տոկոսը բացասաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ: Թեեւ դա չի խանգարում, որ խառն ամուսնությունների թիվը գերազանցի 300 հազարը: Ընդսմին, կարելի է ենթադրել միակողմանիություն այս վերջին պարագայում. դժվար է պատկերացնել, որ մուսուլման թրքուհին ամուսնանա ռուս տղամարդու հետ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ԻՐԵՆ ԱՆԿԱԽ ԿՀՌՉԱԿԻ 2016 Թ. ՄԱՐՏԻ 24-ԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՍՈՑԻԱՑՎԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՀԵՏՈ՞…

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՎՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՇՈՒՐՋԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական