Հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի ինտերնետ կա մի բան էլ ասեմ.
Նիկոլին ու Ալիևին չի հաջողվելու Արցախը խցկել ադրբեջանի կազմ, որովհետև եթե սկսվի կենաց-մահու պայքար՝ հայերը էլ ոչնչի առջև կանգ չեն առնելու և այսքան զրկանքների ու հազարավոր զոհերի վրեժը լուծելու են թշնամուց։
Շատ չեմ ուզում գրել, բայց ադրբեջանի պլանները և հաշվարկները չեն իրականանալու իրենց ուզած տարբերակով…
Մենք Մուսա լեռ և Ավարայր տեսած ազգ ենք ու չեմ կարծում, թե Նիկոլի նման ծաղրածուն ի վիճակի է լինելու կործանել Հայոց Պետականությունը»։