Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել կարիքի հումանիտար օգնության մատակարարումը թույլ տալու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումներով և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել կարիքի մեջ գտնվող մարդկանց հումանիտար օգնության մատակարարումը թույլ տալու համար։ 

Նա հիշեցնում է կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու անհրաժեշտության մասին իր նախորդ հայտարարությունները՝ ներառյալ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ կապված Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների հետ։