Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հերթական persona non grata-ն. Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան արգելված է

«Արենի Մարկոսյանն է. նա շուրջ 24 ժամ է գտնվում է Զվարթնոց օդանավակայանում, ստիպված գիշերել է այնտեղ:

Երեկվանից նրան որևէ բացատրություն չէին տալիս, թե ինչու են իր մուտքն արգելում երկիր:

Բազմաթիվ փորձերից, զանգերից հետո, շուրջ 24 ժամ անց րոպեներ առաջ միայն նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ գրասենյակից և ասել, որ ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում»,- հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։: