Կորեայի Հանրապետությունը 2023 թվականին Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կմատակարարի ավելի մեծ ծավալով, քան 2022 թվականին:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելի հայտարարությունը, որը նա արել է Կիևում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կորեայի Հանրապետությունը կշարունակի Ուկրաինային անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերել: Այս տարի մեծ մասշտաբներով ռազմական օգնություն կցուցաբերենք», – ասել է Յուն Սոկ Յելը: