Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՆՑ ՇԱՏ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

05/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Շատ ժողովուրդներ հպարտությամբ նշում են իրենց պատմության փառավոր իրադարձությունները: Հայերս հակված ենք մեր անցյալի մռայլ ու տխուր էջերը հիշատակելու, օրինակՙ Անիի անկումը սելջուկներին, ցեղասպանությունը, երկրաշարժը եւ հայոց պատմության այլ ողբերգական դեպքերը: Ամենազարմանալին, գուցե, 451 թվին պարսիկների դեմ մղված Վարդանանց պատերազմի ամենամյա տոնակատարությունն է, պարտության մի պատմություն, որը հայերս դարձրել ենք մեր աննկուն ոգու հաղթանակն ընդդեմ ահեղ, անաստված թշնամու:

Այս տարի մենք պատրաստվում ենք նշելու Սպիտակ-Գյումրի երկրաշարժի 25-ամյակը, որը տեղի ունեցավ 1988 թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին:

20-րդ դարն այնքան էլ բարեհամբույր չեղավ հայերիս նկատմամբ: Հայաստանը հազիվ էր վերագտնում իրեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության արհավիրքից, երբ 1925 թ.-ին երկրաշարժ տեղի ունեցավ Գյումրիում: Այդ ժամանակ քաղաքը Ալեքսանդրապոլ էր կոչվում եւ գաղթականների ճամբարների կենտրոն էր դարձել: Ալեքսանդրապոլը որբերի քաղաք էր, քանի որ հարյուրհազարավոր երեխաներ, ցեղասպանությունից մազապուրծ այնտեղ էին հավաքվել եւ գտնվում էին միջազգային նպաստամատույց կազմակերպությունների հոգածության ներքո: Հակառակ խորհրդային իշխանության վաղ շրջանի ծանր պայմաններինՙ իրավիճակը հուսադրող էր, մարդիկ վերակառուցման աշխատանքներով էին զբաղված: Ցեղասպանությունից փրկված որբերին պատուհասել էր բնության զայրույթը, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում ապաստան գտած Բաքվի եւ Սումգայիթի ջարդերից փրկվածներին էր ճակատագիրը ենթարկել 1988-ի երկրաշարժի փորձությանը:

1988-ին ծնված երեխաներն այսօր արդեն հասուն մարդիկ են, պատրաստ իրենց ընտանիքները կազմելու: Սակայն նրանցից շատերը դեռեւս աղետից քառորդ դար անց դատապարտված են ապրելու «դոմիկների»ՙ (ժամանակավոր ապաստարանների) խեղճուկրակ պայմաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը Նալբանդ գյուղում էր, որի մոտակայքում գտնվող Սպիտակ քաղաքն ամբողջովին ավերվել էր: Ընդհանուր առմամբ 342 գյուղեր էին վնասվել, որոնցից 58-ըՙ քանդվել էր հիմնահատակ: Այդ ժամանակ հայտարարվեց, որ 25 հազար մարդ էր զոհվել, բայց ականատեսները վկայում են, որ իսկական թիվը կարող էր հասնել մինչեւ 50 հազարի: Մինչեւ 1989 թ. 113 երկրներ օգնություն էին ցուցաբերել մոտ 500 միլիոն դոլարի չափով, իսկ ազերիները բարբարոսաբար հարձակվել էին օգնություն հասցնող որոշ գնացքների վրա:

Ողբերգությունը տեղի էր ունեցել քաղաքական տարաձայնությունների մի ժամանակահատվածումՙ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին, երբ նախագահ Միխայիլ Գորբաչովը գտնվում էր Մ. Նահանգներում: Նա, կրճատելով այցելությունը, անմիջապես վերադարձավ հայրենիք: Այնուհետեւ Հայաստանի հյուսիսային մասի ավերված շրջաններն այցելության ընթացքում անախորժ միջադեպեր արձանագրվեցին: Այդ օրերին ղարաբաղյան անկախության շարժումը նոր էր թափ առել, եւ մարդիկ, շրջապատելով խորհրդային առաջնորդին, արդարություն էին պահանջում ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Խորհրդային առաջնորդը նրանց հանդիմանում էրՙ ասելով, որ նման աղետալի իրավիճակում մարդիկ քաղաքականությամբ են զբաղված:

Գորբաչովը խոստացավ 8 միլիարդ դոլար հատկացնել վերակառուցման համար, որը չիրականացավ Խորհրդային կայսրության փլուզման հետեւանքով:

Ճակատագրի քմահաճույքով երեք ողբերգություններ պատուհասեցին Հայաստանին միաժամանակ. երկրաշարժը, ղարաբաղյան պատերազմը եւ կայսրության անկումը: Մեծամորի ատոմակայանը, որն ընդամենը 47 մղոն էր հեռու երկրաշարժի էպիկենտրոնից, հրաշքով անվնաս մնաց: Սակայն դադարեց գործելուց, ինչպես նախատեսված էր: Ատոմային էներգիայի միջազգային մասնագետները գտնում են, որ այնքան խելամիտ չէր ընտրված ատոմակայանի տեղանքը: Եվ դա իրոք այդպես է, եթե հաշվի առնենք, թե ինչ պատահեց Ֆուկուշիմայում (Ճապոնիա) անցյալ տարվա ավերիչ ցունամիից հետո:

Միջազգային եւ մարդասիրական բազմաթիվ կազմակերպություններ օգնության ձեռք մեկնեցին Գյումրու բնակիչներին, բայց քանի որ աշխարհում շատ այլ նման ողբերգություններ տեղի ունեցան դրանից հետո, հայերին մնում էր իրենց գլխի ճարը տեսնել: «Լինսի» հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, «Ազնավուր» հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը, Հայ օգնության միությունը եւ բազմաթիվ այլ խմբակցություններ ու միություններ բավական երկար ժամանակ օգնեցին Հյուսիսային Հայաստանի բնակիչներինՙ վերականգնելու քաղաքը եւ հոգեպես ապաքինվելու, սակայն 25 տարի անց կարծես որոշ թմրածություն եւ անտարբերություն է տիրում: Մինչ գյումրեցի շատ ընտանիքներ քարշ են գալիս դեռեւս «դոմիկներում», անդին անվայել համատեղությամբ շքեղ, վերսալատիպ մի հյուանոց է վեր խոյանում: Մի օլիգարխի կառուցած պալատանման այդ կառույցը ավերակների հարեւանությամբ ուղղակի վրդովեցուցիչ է: Վրդովեցուցիչ են նաեւ տուժած ընտանիքներին տրված եւ ցարդ չիրականացված խոստումները:

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1998-ի իր ընտրարշավի օրերին խոստացել էր աղետի գոտին ամբողջովին վերակառուցված տեսնել մինչեւ 2001 թվականը: Մինչդեռ այսօր 4500 մարդ դեռեւս ապրում է «դոմիկներում»:

Հայաստանը գտնվում է երկրաշարժերի գոտում եւ շատ անգամ է բնության կողմից պատժվել: 1925-ի երկրաշարժից բացի, արձանագրություններ կան, որ երկրաշարժեր տեղի են ունեցել Դվինում 893 թվին, 11-րդ դարում սելջուկների կողմից Անիի պաշարման ժամանակ, Կիլիկիայում 1268-ին եւ Զանգեզուրում 1931-ին:

Մի անստույգ պատմություն, ճանաչված ճարտարապետ եւ պատմաբան Միքայել Մազմանյանի կողմից, նշում է, որ 15-րդ դարի վերջերին իր երկրում հալածանքներից փախչելով Կիլիկիայում ապաստան էր գտել Լեոնարդո դա Վինչին, երկրաշարժ է տեղի ունենում եւ արվեստագետը շփոթված ամբոխի հետ պատսպարվում է հայկական մի եկեղեցում, որտեղ եկեղեցու ճարտարապետության վերաբերյալ գծանկարներ է կատարում: Դրանք պահպանվում են մեծ վարպետի «հայկական թղթերում»: Մազմանյանը հավատացած էր, որ դրանք հետագայում օգտագործվել են վերածնության դարաշրջանի ճարտարապետության մեջ:

Եթե այս պատմությունը ճիշտ է, առնվազն մեկ օգուտ քաղել ենք երկրաշարժի ողբերգությունից: Անկախ դրանից, խորհրդային իշխանությունների մեքենայությունները ցույց տվող մեկ այլ հետաքրքրական պատմությամբ, Մազմանյանի կառուցած ՊԱԿ-ի շենքի բացման օրը, փառավոր ընդունելությունից, շնորհավորական ու շնորհակալական խոսքերից հետո ՊԱԿ-ի աշխատակիցները, նրան մոտենալով, խնդրում եմ չհեռանալ: Դրանից հետո Մազմանյանը 17 տարի անցկացնում է Սիբիրում, արժանանալով խորհրդային ժամանակների «վարձատրությանը»:

Գյումրին այսօր էլ դեռ բաց վերք է: Նրա նախաերկրաշարժյան 220 հազար բնակչությունից մնացել է 125 հազարը: Նվազումը միայն երկրաշարժի հետեւանքը չէ, այլեւՙ արտագաղթի: Նախկին 100 հազար բնակչից 5 հազար ծնունդի թվաքանակը իջել է 2 հազարի: Հանցագործությունը խիստ տարածված է, եւ ոչ ոք չի կարողանում զսպել թշնամանքը քաղաքի օլիգարխների միջեւ:

Բայց գյումրեցիները անսովոր հումորի զգացում ունեն: Նույնիսկ երկրաշարժը չի կարողացել զրկել նրանց այդ հատկությունից: Քաղաքը, ինչպես էլ կոչվիՙ Գյումրի, Լենինական թե Ալեքսանդրապոլ, միշտ եղել է հայկական մշակույթի ճանաչված կենտրոն: Ստեղծել է թատերական ընկերություններ, բեմադրել օպերաներ, ծնունդ տվել տաղանդավոր բանաստեղծների:

Այդ ծանր փորձություններից եւ ողբերգական իրադարձություններից հետո զարմանալի է, թե ինչպես են մարդիկ շարունակում ապրել այդ տարածքում: Պատասխանը խտացված ձեւով տալիս է երկրաշարժից փրկված Հրաչ անունով մի անձնավորություն. «Չենք կարող մեղադրել մեկնողներին: Բայց գիտակցում ենք, որ քաղաքը մերն է: Էլ ո՞վ պետք է հոգ տանի, պահպանի այս հողակտորը, եթե ոչ մենք: Մենք պետք է շարունակենք ապրել, պայքարել եւ հաղթահարել դժվարությունները, պետք է քաղաքը բարգավաճ դարձնենք, որպեսզի մեր երեխաների կյանքը շատ ավելի լավը լինի, քան մերը: Մեր երեխաները մեր մեծագույն գանձերն են»:

Հասարակ ժողովրդի իմաստությունը միշտ ուսանելի է:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

Նախորդ գրառումը

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՄՆԱՑ, ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՍԴՀԿ-ՌԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԴՀԿ-ՌԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական