Սիրիացի հնագետները Հոմսի շրջանում գտնվող Ալ-Ռաստան քաղաքում, պեղումներ կատարելիս, հայտանբերել են հնագույն խճանկար-պաննո։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС ռուսական լրատվական գործակալությունից։
Սիրիայի Թանգարանների ու պատմամշակութային կոթողների գործակալությունից տեղեկացրել է, որ հայտանաբերված խճանկարը բացառիկ է ոչ միայն բովդանդակության ու լավ պահպանված լինելու առումով, այլ նաեւ՝ չափերով։
«Սա ոչ միայն մեր, այլ նաեւ աշխարհի ու մարդկության համար մեծ բացահայտում է։ Կարծում եմ՝ այս գտածոյի տարածքն առաջիկայում զբոսաշրջային գոտու է վերածվելու»,- ընդգծել են գործակալությունից։
Ս․Վ․