Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրյուսելը ոչ միայն քաղաքական հարթակ

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոմիության մայրաքաղաք Բրյուսելը շատերիս համար երեւի թե  նախ նույնացվում է  միջազգային քաղաքականության  բարձրագույն ատյանների համակցված կենտրոնակայան եւ քաղաքական վերնատուն  պատկերացման հետ, որտեղ ընդունված որոշումներն  իրենց անբեկանելի ներազդեցությունն են թողնում զարգացած եւ զարգացող պետությունների առաջընթացի վրա: Միանշանակ  այստեղ են գործում քաղաքական դերորոշիչ լծակներ, ուստի  վճռորոշ այս հարթակներում ոչ պակաս կարեւոր է նաեւ բարձրաձայնել հատկապես պատերազմող եւ հետպատերազմյան պետությունների վերաբերյալ  ընդունված քաղաքական որոշումների՝ երբեմն կործանաբեր, բացասական ազդեցության խնդիրները:

2020-ի  հայ-ադրբեջանական պատերազմի անդառնալի կորուստներն ու հետեւանքները, ներկայիս օր-օրի  սաստկացող պատերազմի նոր սպառնալիքները, ինչպես նաեւ պարտվողի հոգեբանությամբ ապրելը հայաստանյան  հասարակության  մեջ ձեւավորել է  տագնապի մթնոլորտ: Հետեւաբար Բելգիայում գործող բելգիահայ հասարակական կազմակերպությունների առաջնախնդիրներից է նաեւ պայքարել ոչ միայն  քաղաքական  հարթակներում, այլեւ եվրոպական պատասխանատուների,  համապատասխան մասնագետների ուշադրությունը սեւեռել պատերազմով անցած ու անցնող հասարակության հոգեկան առողջության բուժման  ուղղությամբ:

Այս շաբաթ Հայ-բելգիական  բժշկական ասոցացիայի հրավերով Բելգիայի տարբեր քաղաքներում կազմակերպվել էր համաժաղով ՝ Հայաստանից ժամանած ԻՆԹՐԱ հոգեկան առողջության պահպանման կենտրոնի բժշկական անձնակազմի մասնակցությամբ: Ասոցացիայի բելգիական ճյուղի համանախագահ, բժիշկ- հոգեբան Նունե Կարախանյանը կարեւորելով համաժողովի անհրաժեշտությունը նշեց, որ բուժկենտրոնը հիմնադրվել է 2020-ի դեկտեմբերին արցախյան պատերազմից հետո: Բուժկազմը նախ աշխատում է փախստականների, վիրավորների, մարդկային կորուստ ունեցող ընտանիքների հետ:

Բրյուսելում համաժողովն անցկացվեց Բելգիայի  խորհրդարանի շենքում, որին աջակցել էր խորհրդարանի պատգամավոր Հայաստան- Արցախ քաղաքական եւ հումանիտար խնդիրներն իրազեկող, մասնագիտությամբ բժիշկ, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության նվիրյալ Ջորջ Դալմանը: Իր բացման խոսքում նա նշեց, որ արցախյան պատերազմի ժամանակ եղել է Արցախում, անընդմեջ կրկնվող սարսափելի ռմբահարումների ականատեսն է: Համոզմունք հայտնեց, որ Եվրոպան պետք է զսպի պատերազմը, խոստովանելով, որ Եվրոպայի կողմից առայժմ  խիստ միջոցներ չեն կիրառվում, մինչդեռ  բացահայտ Էթնիկ զտում է իրականացվում: Անհրաժեշտ է պարբերաբար ազդեցիկ միջոցներ կիրառել, չնայած նրան, որ Հայաստանը դեռ կախվածություն ունի Ռուսաստանից: Ըստ պատգամավորի, Հայաստանը մենակ է մնացել, բայց Բելգիան կփորձի մշտապես համագործակցել, աջակցել:  Դժվար է լինելու, բավականին աշխատանքներ կան հայերին օգնելու, իրավիճակը  բարելավելու ուղղությամբ, բայց Բելգիայի խորհրդարանը մեծահոգի է հայերի հանդեպ, հուսադրեց պատգամավորը:

Համաժողավի նախաձեռնող գլխավոր կազմակերպիչ, Հայ-բելգիական բժշկական ասոցացիայի պատասխանատու, Բելգիայի եւ բելգիահայ հասարակության մեջ հարգանք վայելող բժիշկ Պողոս Յալիմը (Poghos Yalim) նշեց, որ Բելգիայում գործող հասարակական 15 կազմակերպություններ անհանգիստ են Հայաստանի եւ Արցախի համար: Պատերազմը Եվրոպայի դռանն է, հետեւաբար այսօրինակ համաժողովներ կազմակերպելն անհրաժեշտություն է: Ուկրաինական պատերազմը հարվածել է նաեւ հայ համայնքին, նկատեց նա, հավելելով՝ որ իրենք ամեն օր բախվում են պատերազմով անցնող մարդկանց խնդիրների հետ: Հետեւաբար ողջունելի են բոլոր նրանք, ովքեր քաջություն ունեն հաճախակի բարձրաձայնել, դատապարտել Ադրբեջանին եւ  Ռուսաստանին, շեշտելով, որ հայտարարություններից այն կողմ պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն:

Հայաստանից ժամանած համաժողովի մասնակից, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի պատասխանատու, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Սողոյանն  իր զեկույցում փաստերով, տոկոսային հարաբերությամբ ներկայացրեց բնակչության մոտ առկա հոգեբանական խնդիրների տարատեսակ պատճառներն ու հետեւանքները, համավարակի եւ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր  պատերազմի  ժամանակահատվածից մինչ այսօր տիրող վիճակը: Բանախոսը նկատել տվեց, որ պատերազմի մասնակիցների,  մարդկային կորուստների, նրանց ընտանիքի անդամների, մշտապես պատերազմի մթնոլորտում գտնվող հասարակության  հոգեբանական վիճակը, գումարած հետպատերազմական շրջանում առաջացած հավելյալ  խնդիրները՝ գազի, հոսանքի  մատակարարման  պարբերաբար ընդհատումը, Լաչինի միջանցքի արգելափակումը, քաղաքական դաշտի անկայունությունը, բացահայտ ապատեղեկատվության տարածումը, անվստահության քարոզչությունն ու անորոշությունը, բնակչության մոտ հանգեցրել են հոգեբանական լուրջ խնդիրներ: Արմեն Սողոյանն ընդգծեց, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը  նախնական համաձայնության գալով բաժանում են մեր տարածաշրջանը , եւ կոչ արեց սատարել Հայաստանին եւ Արցախին:

Համաժողովում  ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ ԻՆԹՐԱ հոգեկան առողջության պահպանման եւ վերականգման կենտրոնի պատասխանատու Խաչատուր Գասպարյանն էլ իր խոսքում  նախ պատմական էքսկուրս անցկացրեց, նշելով, որ դեռեւս Տիգրան Մեծից սկսած  վերացրել են  աշխարհի տարբեր քաղաքներում տեղակայված մեր կոթողները, մեր աշխարհիկ ու հոգեւոր կառույցները, մեր խաչքարերը: Դարեր ի վեր բարդ հոգեվիճակներով ենք գոյատեւել: Եվ այսօր էլ 44 -օրյա պատերազմում Ադրբեջանը ստանալով Թուրքիայի աջակցությունը շարունակում է  կործանարար իր  քաղաքականությունը: Ըստ բանախոսի, Եվրոպայի հետ համագործակցությունը հոգեւոր հուսադրող աջակցություն կարող է լինել:

Ի՞նչ է լինելու մեր ապագան այսքան մարդկային եւ տարածքային կորուստներից հետո, մտահոգված հարցադրեց բանախոսը՝ հավելելով, որ այլեւս կորցրել ենք նաեւ մեր վստահությունը: Այսօր Հայաստանի սահմանները շրջապատված են վտանգներով, եւ ազգովին հայտնվել ենք տագնապային  հոգեվիճակում:Պատերազմում պարտվել ենք եւ ապրում ենք պարտվողի հոգեբանությամբ: Եթե թշնամուն չես կարողանում համապատասխան պատասխան տալ, ապա սկսում ես ներսից ընթացք տալ բացասական երեւույթներին, ինչն էլ առկա գործոններով պայմանավորված՝ ծնում է տագնապային մթնոլորտ, որի հետեւանքով ձեւավորվում է ագրեսիվ հասարակություն, հատկապես երիտասարդների շրջանում:
Համաժողովի նպատակներից  է նաեւ Եվրոպային ասել, որ այսօր միայն Ուկրաինան չէ առաջնային: Եթե Եվրոպան աչք չփակի եւ  մի փոքր ուժգին արձագանքի, ապա այլ կլինի իրավիճակը մեր տարածաշրջանում: Եվրոպան պետք է օբյեկտիվ  նայի մեզ, չպետք է հավասարության նշան դնի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, լավ գիտենալով, որ Ադրբեջանն է ագրեսորը: Համաժողովի գերնպատակն  է  Եվրոպային ցույց տալ,որ այս ամենի ետեւում մարդկային ճակատագրեր կան, դրանցով պայմանավորված՝ հոգեկան առողջության խնդիրներ, եւ  եթե Եվրոպան  աչք է փակում, ապա անուղղակի ձեւով  վնասվում են  նաեւ եվրոպական արժեքները, համոզմունք հայտնեց Խաչատուր Գասպարյանը:  

Համաժողովի վերջում Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Ջորջ Դալման դարձյալ խոսեց, կարեւորելով   բանախոսների բոլոր վկայությունները՝ նկատել տվեց, որ  պետք է մոբիլիզացնել Եվրոպական տարբեր հարթակները, պարբերաբար  վեր հանել Հայաստանում ու Արցախում  տիրող իրավիճակը, առկա խնդիրները:

Համաժողովներ անցկացվեցին նաեւ Բելգիայի Լիեժ, Նամուր քաղաքներում «Հոգեկան առողջությունը պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո» խորագրով:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Բրյուսել

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եվ անձկայրեաց ի քեզ յուսամ, Հայաստա՛ն». Աննա Մայիլյանի դասարանը ներկայանում է հայրենիքին նվիրումներով

Հաջորդ գրառումը

«Սայաթ-Նովա» փառատոնն՝ առանց Սայաթ-Նովայի

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«Սայաթ-Նովա» փառատոնն՝ առանց Սայաթ-Նովայի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ...

ԿարդալDetails

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական