Ռուսական Sportbox-ը կազմել է ՌԴ պրեմիեր լիգայում հանդես եկող հայտնի ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք առաջնությունում չեն մասնակցել մեկ լրիվ հանդիպման: Այդ հավաքականի կազմում է նաեւ Մարկոս Պիզելին:
Ընթացիկ մրցաշրջանը շատ անհաջող դասավորվեց Մարկոսի համար: Նա ամռանը «Կուբանից» տեղափոխվեց «Կրասնոդար» այն հույսով, որ այդ թիմում ավելի հաճախակի խաղադաշտ դուրս կգա: Սակայն սպասելիքները չարդարացան: «Կրասնոդարում» Մարկոսը հայտնվեց պահեստայինների նստարանին: Նա թիմի կազմում առաջնությունում ընդամենը 6 ոչ լրիվ հանդիպում է անցկացրելՙ չխփելով ոչ մի գնդակ: Խոսակցություններ կան, թե Մարկոսը տեղափոխվելու է ղազախական «Ակտոբե», որի կազմում հանդես է գալիս Ռոբերտ Արզումանյանը: