Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զապել Եսայանի գրությունների նոր հատորը անգլերեն թարգմանությամբ

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոնդոնի «Կոմիտաս ինստիտուտը» վերջերս լույս է ընծայել դոկտ. Նանոր Քըբրանյանի «Zabel Yessayan. On the Threshold. Key Texts on Armenians and Turks as Ottoman Subjects» (Զապել Եսայանը՝ նախաշեմին, Առանցքային տեքստեր, որոնք վերաբերում են հայերին եւ թուրքերին՝ որպես Օսմանյան հպատակների) խորագրով, 144 էջանոց անգլերեն նկարազարդ գիրքը, որը նոր լույս է սփռում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, մեծատաղանդ վիպասանի եւ հրապարակագրի արժեքավոր, բայց որոշ առումով համապատասխան ընդունելության չարժանացած գրական ժառանգության վրա:

Մանրակրկիտ արխիվային հետազոտությունների եւ խորաթափանց ընթերցանության արդյունքում գրքում ի մի են բերվել 11 առանցքային գրություններ, որոնք անմիջականորեն կապված են հայ-թուրքական հարաբերությունների պատմության հետ: Դրանք այսօր էլ խիստ այժմեական են: Գիրքն առաջին հատորն է ավելի մեծ մի ծրագրի, որը նախատեսում է հետագայում հրատարակել Եսայանի հայերեն գրությունները, ինչպես նաեւ Քըբրանյանի անգլերեն առաջաբանի հայերեն տարբերակը:

Գիրքն ընդգրկում է մոտ 25 տարիների ժամանակաշրջան` սկսած առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներից մինչեւ Թուրքիայի հանրապետության հռչակումը: Բացահայտվում են իմպերիալիզմին դիմակայելու, հայ-թուրքական հարաբերություններում կրոնական եւ միջցեղային դրսեւորումների հանդեպ Եսայանի ցնցող, երբեմն կանխագուշակումների մակարդակի հասնող նկատառումներն ու եզրահանգումները: Նրա գրությունները կրոնական վայրագությունների դեմ են բարձրաձայնում եւ շատ դեպքերում հակասում են Օսմանյան ժամանակաշրջանի մեզ ներկայացված պատմական փաստերին: Այդ գրություններում նաեւ կանանց ազատագրության, միջցեղային համերաշխության թեմաներն են շոշափվել: Նաեւ` ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական կյանքը եւ սոցիալական անարդարությունները:

Դոկտ. Քըբրանյանի արժեքավոր առաջաբանը վկայում է Օսմանյան ժամանակաշրջանի հայերի պատմության եւ գրականության խորաթափանց գիտելիքների մասին:

Քըբրանյանն իր դոկտորականի գիտական աստիճանն ստացել է Օքսֆորդ համալսարանից: Նշանակվել է պրոֆեսորի օգնական Կոլումբիա համալսարանի միջին-արեւելյան, հարավ-ասիական եւ աֆրիկյան ուսումնասիրությունների ֆակուլտետում: Որպես հետազոտող գիտաշխատող պաշտոնավարել է Լոնդոնի «Քուին Մերի եւ Նանյանգի» (Սինգապուր) տեխնոլոգիական համալսարաններում: Բացի հրատարակված թարգմանություններից, նրա խմբագրությամբ լույս են ընծայվել հայոց գրականության բազմաթիվ գոհարներ: Նրա ամենաարժեքավոր աշխատությունը «Գերեվարված գիշերներ: Բոսֆորից Գալիպոլի Զապել Եսայանի հետ» (Captive Nights: From the Bosphorus to Gallipoli with Zabel Yessayan) հատորն է, որ Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանն է հրատարակել 2021 թվականին:

Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ  ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նեոսուլթանը չի դիտարկում Հայաստանը որպես սուբյեկտ

Հաջորդ գրառումը

Կորսված նկարների հետքերով Չարեքթար գյուղից՝ Փարիզ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Պատմական գործարք» Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ

13/06/2025
Հաջորդ գրառումը

Կորսված նկարների հետքերով Չարեքթար գյուղից՝ Փարիզ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Իրանը կհաղթի Իսրայելի հետ հակամարտությունում․ Իրանի գերագույն առաջնորդ

19/06/2025

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, մեկնաբանելով Իսրայելի հետ հակամարտությունը և դրան Միացյալ Նահանգների հնարավոր մասնակցությունը, ասել է, որ Թեհրանը կհաղթի,...

ԿարդալDetails

Սեփականության վերաբաժանման ուրվականը. Սուրեն Սուրենյանց

19/06/2025

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի. Փաշինյան

19/06/2025

Ճեղքելու ենք, չկասկածեք. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին. Սամվել Կարապետյան

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական