Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅԱՆ» Ո՞Ր ՈԼՈՐՏՈՒՄ

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թերեւս միայն տարիներ անց կիմացվի, թե սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ի՞նչ են խոսել ու պայմանավորվել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ոչ միայն Մաքսային միությանը մեր անդամակցության, այլեւ ռազմավարական հարցերի շուրջ: Մանրամասնություններն այս պարագայում ոչ միայն հետաքրքրական, այլեւ խիստ կարեւոր են մեր երկրի հետագաՙ գուցե տասնամյակների արտաքին ու ներքին քաղաքականության կանխորոշման ու կանխագծման տեսակետից: Կարեւոր են անգամ շեշտադրումները, որոնք, անշուշտ Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտված, այդ հանդիպմանը հաջորդած օրերին քաղաքական մեր դիտորդները «կոշտ» որակեցին: Գոնե այդպես էլ ենթադրելի էր, քանի որ Սերժ Սարգսյանը հենց տեղում էր ստորագրել իր համաձայնությունը Մաքսային միության վերաբերյալ, ինչը այդ օրերին, Եվրոմիության հետ նախորդած երկարատեւ սիրահետումների ֆոնին գնահատվեց որպես 180 աստիճան թեքում:

Ահա հենց այս կետն է, ավելի շուտՙ դարձակետը, որը, եթե պարագան զուգահեռենք Ուկրաինայի դեպքերի հետ, մեկ անգամ եւս արժանի է լուրջ քննարկումներիՙ արդեն ղրիմյան հայտնի զարգացումների լույսի ներքո: Մաքսային միությանը միանալ-չմիանալու հարցը տնտեսական իր բովանդակությունից շատ ավելի լուրջ եւ հեռագնաՙ ռազմավարական նշանակություն ունի Կրեմլի համար, ինչպես ուկրաինական փաստերն են այսօր ցույց տալիս: Մի տեսակՙ «հավատարմության երդման» նման մի բան, որի «արդարացիությունը» ինչ-որ չափով ընդունում են անգամ արեւմտյան ամենահայտնի քաղաքագետներ: Վերջին օրերին նրանք անընդհատ շեշտում են, որ Ռուսաստանը դաժան փորձությունների ու փորձանքների հետեւանքով միշտ էլ ապաստանել է, իրեն ապահով է զգացել «ստրատեգիական խորության» պայմաններում…

Եվ Հայաստանը որպես այդ «ստրատեգիական խորությանը» մոտիկ գտնվող, որպես ՆԱՏՕ-ի հետ անմիջական սահման ունեցող երկիր անշուշտ շահագրգռում է Ռուսաստանին ոչ այնքան տնտեսական կամ սոսկական քաղաքական, որքան ռազմավարական տեսակետից: Դրա վառ ապացույցը նախագահ Պուտինի վերջին այցն էր Հայաստան, որն առանց նրբանկատության սկսվեց Գյումրիի ռուսականՙ նախապես ուժեղացված ռազմակայանից…

Արդ մեզ համար գլխավոր հարցը մեր երկրին վիճակված դերն է այդ համապատկերում. Հայաստանը «ֆորպո՞ստ» ռուսական ռազմապաշտպանական շահագրգռությունների ծիրում, թե՞ բուֆերային գոտի… Այս երկընտրանքը, դիլեման, մենք ապրել ենք նախորդ դարասկզբին: Այժմ պատմությունը սպառնում է կրկնվել:

Խուսափելու եւ խուսանավելու համար անհրաժեշտ է լարել ուժերը, խելամտությունը գործի դնելՙ պահպանելու մեր անկախությունը, ամրապնդելու ազգային անվտանգությունը, զարգացնելու ժողովրդի բարեկեցությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՈՍՔ, ՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ Էՙ ՊԱՀԵԼ Է ՊԵՏՔ»

Հաջորդ գրառումը

ՀՈՒՅՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ 50 ՏԱՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՒՅՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ 50 ՏԱՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական