Նյու-Յորքի օրենսդրական հանձնաժողովի որոշմամբ՝ ստրկության դեպքերի ուսումնասիրության ու վնասի փոխհատուցման հատուկ հանձնաժողով կստեղծվի: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից:
Հանձնաժողովի ստեղծումը վավերացնող փաստաթղթում ասվում է, որ Նյու-Յորքում ստրկությունը սկիզբ է առել դեռեւս 200 տարի առաջ, երբ 1620-ականներին աֆրիկացիները ոտք են դրել ամերիկյան մայրցամաք: Վերջին ստրուկներն ազատ են արձակվել 1827-ին:
Հանձնաժողովը պետք է պարզի, թե ինչպես է երկրի իշխանությունը նպաստել ստրկության ինստիտուտի առաջացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ՝ հասկանա, թե ինչպես է այն ներկայում ազդում սեւամոթների նկատմամբ երբեմն նկատվող անհանդուրժողականության վրա: Հանձնաժողովի առջեւ խնդիր է դրվել՝անել հնարավորը՝ վերացնելու ստրկության հետեւանքները:
Նշենք, որ նման հանձնաժողով 2020-ին նաեւ Կալիֆորնիայում է գործել: Այստեղ հանձնաժողովականներն այն եզրահանգմանն են եկել, որ ստրկության ենթարկված ամեն մի սեւամորթ մինչեւ 1.2 մլն դոլար փոխհատուցում կարող է ստանալ:
Ս.Վ.