Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ, ԶԱՐԳԱՑԱԾ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ԴԱՐՁՆԵԼՆ ԷՐ

24/04/2014
- 24 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսկապես կորուստ էր, ծանր կորուստ: Ոչ միայն հայրենական արտադրության եւ արդյունաբերության, այլեւ ազգային տեսակետից եւ ազգային տեսակի՛ համար: Սովորաբար ասում են, որ բիզնեսը ազգություն չի ճանաչում: Բայց Հրանտ Վարդանյանի հիմնած բիզնեսը ազգի եւ ազգության համար էր, եւ ոչ թե միայն սեփական գրպանի եւ ինքնանպատակ ինքնահզորացման:

Բուռն խառնվածքի տեր մարդ էր, անկեղծ եւ անմիջական: Այդ պատճառով էլ հաճախ խուսափում էր մամուլին հարցազրույցներ տալուց. գիտեր, որ կարող է շատ անկեղծանալ իր քննադատական պոռթկումների մեջ: Այդ բուռն խառնվածքով էլ լծվեց իր բիզնեսին: Եվ հավատացածՙ որ բիզնեսում կարեւորը ոչ թե փող կուտակելն է, այլՙ հզորանալը, իրար հետեւից հիմնեց ու որդիների հետ ու միջոցով զարգացրեց դրանք, միշտ առաջնորդվելով միեւնույն կարգախոսովՙ հայրենաշինություն: Հայրենաշեն մարդ էր, հաց տվող մարդՙ բառի ժամանակակից բովանդակությամբ:

Մահացավ ուժերի ամենահասուն շրջանում: Վստահ եմ, ուներ բազմաթիվ նոր ծրագրեր: Մխիթարությունը այն է միայն, որ որդիներն արդեն ունեն բավականաչափ փորձառություն եւ մեծ գիտելիք ու կշարունակեն իրենց հոր գործը, կշարունակեն իրականացնել նրա երազանքները:

Օրհնյալ լինի հիշատակը:

Հ. Ա.


Սա անառարկելի ճշմարտություն է, որ անկախ Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ վաստակ ունեցող գործարարը «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր եւ ղեկավար Հրանտ Վարդանյանն է: Նա իր գործունեությամբ ապացուցեց, որ եթե լինի աշխատելու եւ ստեղծելու ցանկություն, մնացած ամեն ինչ իրագործելի է: Երբ 1997-ին Հայաստանում բացվեց ծխախոտ արտադրող առաջին ըկերությունը` «Գրանդ Տոբակոն», ոմանք թերահավատ էին հայկական ծխախոտի հեռանկարի նկատմամբ, իսկ շատերն էլ ընդհանրապես Հայաստանում արտադրություն հիմնադրելը համարում էին ռիսկային եւ անարդյունավետ: Սակայն, անցած 17 տարվա ընթացքում «Գրանդ Տոբակոյին» ավելացան Հրանտ Վարդանյանի ստեղծած այլՙ թվով 11 նոր ընկերություններ:

Այդ ընկերություններում աշխատում է մոտ 7000 մարդ, իսկ գյուղատնտեսության մեջ ծխախոտագործությամբ զբաղվում են 25 հազար գյուղացիական տնտեսություններ: Միայն մեկ մարդ 17 տարվա ընթացքում Հայաստանում ստեղծել է 32 հազար աշխատատեղ, այն էլ իրական հատվածում` արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ: Սա, թերեւս, բավարար է այդ մարդու գործունեությունը գնահատելու համար: Սակայն, «Գրան Հոլդինգը» բացառիկ է նաեւ վճարած հարկերով, կատարած ներդրումներով, բրենդային դարձած եւ մրցունակ արտադրատեսակներով:

Վերջին տարիներին Հրանտ Վարդանյանը Հայաստանի խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում էր` իր 11 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծությամբ: Օրինակ` 2012-ին դրանք կազմել էին 18,5 մլրդ դրամ: Կուսակցություններ ստեղծելու, հարկերից խուսափելու հաշվին կեղծ բարեգործություններ անելու փոխարեն Հրանտ Վարդանյանը նախընտրում էր պարտաճանաչ հարկատու լինելը , շատ լավ հասկանալով, որ դա է պետության կայացմանը յուրաքանչյուր գործարարի մասնակցության ամենաճիշտ ճանապարհը: Նրա բարեգործությունները երբեք չեն ունեցել քաղաքական կամ այլ շարժառիթներ:

Հատուկ ուշադրության կենտրոնում էին սահմանային Տավուշի մարզի գյուղերն ու նրանց բնակիչները, որոնցից մեկն էր իրեն համարում Հրանտ Վարդանյանը: Տարիներ առաջ, Տավուշի մարզում էր, երբ Կոթի գյուղի գյուղապետը հանդիսավորապես հայտարարեց, որ Հրանտ Վարդանյանին ավագանին ճանաչել է «Կոթի գյուղի պատվավոր քաղաքացի», ծիծաղի պայթյուն առաջացնելով հավաքվածների մոտ, Հրանտ Վարդանյանը ժպիտով արձագանքեց. «Ինձ համար մեծ պատիվ է, եթե պատվավոր գյուղացի էլ ասեիք »:

2013-ին տեղի ունեցած իր մամուլի ասուլիսի ժամանակ Հրանտ Վարդանյանը տեղեկացրեց, որ վերջին 5 տարիների ընացքում արտադրական հզորությունների զարգացման համար կատարվել են 51,5 մլն դոլարի ներդումներ, գնվել ամենաարդիական սարքավորումները, որոնք կաշխատեն 30-40 տարի, ծխախոտի արտահանման ծավալները եռապատկվել են, մշակվող հողատարածությունները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարեկան ավելացել են 20-30 տոկոսով: Երկրի միակ ծխախոտ արտադրողը մշտապես ասում էր` «Մի ծխեք, ամենամեծ վնասը մարդ իրեն պատճառում է ծխելով»:

Քաղցրավենիքի արտադրության «Գրանդ Քենդիի» ընկերության սրընթաց հաջողությունը սկզբից հայ, ապա աշխարհի այլ երկրների սպառողների շրջանում արդյունքն էր որակի խստագույն հսկողության, աշխատանքային կարգապահության, սպառողների նկատմամբ հոգածության: «Գրանդ Քենդին» իսկապես որ հայտնի ապրանքանիշ է դարձել` շնորհիվ համ-որակ-գին-արտադրական տեսք լավագույն համակցման: Այն իրավմամբ Հայաստանի սննդարդյունաբերության ամենահանրաճանաչ ընկերությունն ու արտադրանքն է:

«Գրանդ Հոլդինգի» հիմնադիրը աշխատանքի, սեփական երկրի նկատմամբ իր ունեցած վերաբերմունքով փայլուն օրինակն էր այն բանի, թե ինչպես հասնել նպատակների իրագործմանը, ինչպես անել, որ սեփական բիզնես շահն ու երկրի, նրա բնակչության շահերը համատեղվեն: Դժվար է մեզ մոտ մատնանշել մեկ ուրիշ գործարարի, որը նման հաջողությամբ դա իրագործած լինի: Նրա ծրագրերում էր վերազգային ընկերության ձեւավորումը` բացի Թբիլիսիում եւ Պյատիգորսկում ունեցած ձեռնարկություններից, ձեռնարկություններ բացել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունում եւ Կանադայում: Ակնհայտ է, որ դրանց իրագործումից դարձյալ շահելու էր Հայաստանի տնտեսությունը, նոր ներդրումներ էին կատարվելու մեր տնտեսության մեջ, ստեղծվելու էին նոր աշխատատեղեր, եկամուտներ էին ավելանալու պետական բյուջեում, նոր բարեգործական ծրագրեր էին իրագործվելու: Հրանտ Վարդանյանի ուշադրության կենտրոնում մշտապես Հայաստանն էր` այն ավելի լավը, զարգացած, բարեկեցիկ դարձնելը…

Նախորդ գրառումը

ԳՈՆԵ ԵՂԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵՆՔ` ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Հաջորդ գրառումը

«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ԳԻՔՈՐԻ ԱՐԱՀԵՏԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ԳԻՔՈՐԻ ԱՐԱՀԵՏԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական