Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տնօրենը դպրոցի շենքի վրայից հանել է Արցախի դրոշը. նախարարի հանձնարարությա՞մբ, թե սեփական նախաձեռնությամբ

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացրեց, որ Հայաստանի դպրոցներից մեկում նորանշանակ տնօրենը շենքի վրայից հանել է Արցախի Հանրապետության դրոշը։

«Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ նախարարության կողմից եղե՞լ է նման հանձնարարական, թե՞ տնօրենն իր նախաձեռնությամբ է գործել»,- հարցրեց նա։

Ի պատասխան՝ Անդրեասյանը հայտարարեց, որ նախարարությունը հանձնարարել է միայն պատշաճ կարգով տեղադրել և պահպանել ՀՀ դրոշները։

«Մենք կփորձենք ճշտել այս տեղեկությունը»,- ասաց Անդրեասյանը