Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ա. ՄԻԿՈՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՄԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ «ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ»

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

Ա. Միկոյան, 1919 թ. դեկտեմբերի սկիզբ, Մոսկվա

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող արխիվային փաստաթուղթը Անաստաս Միկոյանի 1919 թ. նամակն է Լենինին, որտեղ նա Հայկական հարցի եւ հայոց պետականության վերաբերյալ հանդես է գալիս թուրքամետ դիրքերից: Ռուսերեն գրված նամակում Միկոյանը առաջարկում է փակել Հայկական հարցը, ինչպես նաեւ միասնական հայկական պետության կազմավորման հարցը: Փաստաթուղթը տեղ է գտել Ռուսաստանի հայերի միության Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի տնօրեն, իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Յու.Գ. Բարսեղովի 2005 թ. Մոսկվայում ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանի մեկնաբանությամբ լույս ընծայած «Геноцид армян: отвественность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1» գրքի 36-39-րդ էջերում: Բնագիրը Ռուսաստանի կուսպատմության պետական արխիվում է (Ф.5, оп.1, Д. 1202, Лл. 8-9 об. подлинник-Автограф):


Փաստաթուղթ հմ. 655 (p.p. 37-39)

ՌԿ(բ)Կ Կովկասի երկրամասային կոմիտեի անդամ Ա. Միկոյանի «Կովկասի հարցի շուրջը» զեկուցմանՙ Վ. Լենինին ուղարկված թեզիսները

Որոնք շարադրում են նրա ծայրահեղական թուրքամետ մոտեցումը Հայկական հարցին

(Մոսկվա, 1919 թ., դեկտեմբերի սկիզբ)

Թուրքահայաստանի հարցի շուրջը:

1. Մեր կուսակցության կենտրոնական հաստատությունները մինչեւ օրս առավել առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Հայկական հարցին, քան, օրինակ, վրացականին կամ Կովկասի մեկ ուրիշ ազգության հարցին: Այդ վերաբերմունքը որոշելիս նրանք ելնում էին հայերի եւ Թուրքահայաստանի հարցի նախապատերազմյան վիճակից: Պատերազմից հետո ստեղծված իրադրության մեջ Հայկական հարցի նկատմամբ նման քաղաքականությունը անմարդկային է, սխալ եւ նույնիսկ շատ վնասակար, քանի որ ներհակ է միջազգային հեղափոխության եւ հակաիմպերիալիստական պայքարի շահերին:

2. Եթե պատերազմից առաջ հայերը Թուրքահայաստանի տարածքում կազմում էին բնակչության պատկառելի տոկոսը, շատ վայրերումՙ նույնիսկ մեծամասնությունը, իսկ նրանց ազգային-ազատագրական պայքարը Թուրքիայի ֆեոդալական-բռնատիրական վարչակարգի դեմ իր ուղղվածության պատճառով կարող էր (թեեւ ոչ լրիվ արդարացիորեն) մեկնաբանվել որպես օբյեկտիվ-հեղափոխական գործոն, ապա միանգամայն հակառակն ենք տեսնում պատերազմի ժամանակ եւ դրանից հետո:

3. Իրեն այնքան տագնապեցնող Հայկական հարցի շուտափույթ «լուծման», ավելի ճիշտՙ վերացման նպատակով թուրքական կառավարությունը, օգտվելով պատերազմի ժամանակ ստեղծված խառնակ, անվերահսկելի եւ «բարենպաստ» իրադրությունից, Թուրքահայաստանի տարածքում անդուլ կերպով վարում էր հայերի ֆիզիկական ոչնչացման եւ լիակատար բնաջնջման քաղաքականություն, հրի ու սրի մատնելով ավելի քան մեկ միլիոն մարդու: Իսկ Թուրքիայում ռուսական բանակի հարձակումների եւ նահանջների, թուրքահայ բնակչության տարհանման ու վերատարհանման, «գաղթականների» վիճակում, համաճարակի, ցրտի, սովի ու չքավորության ճիրաններում մի քանի հարյուր հազար փրկված հայերի գոյությունը ավարտին հասցրեց թուրք ջարդարարների ավերածությունները, ինչի հետեւանքով Թուրքահայաստանը հայաթափվեց բառիս բուն իմաստով: Թուրքիայի միայն սակավաթիվ քաղաքներում, օրինակՙ Կիլիկիայի մարզում եւ Կոստանդնուպոլսում, ողջ մնացին երկու-երեք հարյուր հազար հայեր, այն էլՙ Թուրքահայաստանի տարածքից դուրս գտնվող մասերում: Ներկայումս Անդրկովկասում մնացել է երեք հարյուր հազարից ոչ ավելի թուրքահայ գաղթական: Իսկ մահմեդական բնակչությունը (թուրքեր եւ քրդեր) թեեւ նույնպես տուժեց պատերազմից, բայց զոհեր քիչ տվեց, շուտափույթ կերպով բնակեցվեց, եւ ներկայումս այսպես կոչված Թուրքահայաստանում ապրում են գրեթե միայն մահմեդականներ:

4. Հայ շովինիստները, դաշնակցային իմպերիալիզմի եւ սեւհարյուրակային գեներալ Դենիկինի աջակցության վրա հենվելովՙ դեռեւս փայփայում են պատմական սահմաններումՙ Սեւ ծովից գրեթե մինչեւ Միջերկրական ծով յոթ վիլայեթներով «Մեծ Հայաստան» ստեղծելու ցնորական, հանցավոր դարձած գաղափարը: Այդ տարածքում հայերի բացակայությունը եւ բացառապես մահմեդական բնակչության առկայությունը նրանց չի շփոթեցնում: «Մեծ Հայաստանը» ոչ թե կարող է հենվել բնակչության մեծամասնության կամքի վրա, այլ նրան կպարտադրվի իմպերիալիստական զենքի ուժով, արյամբ ու երկաթով փլատակների կույտերի եւ «օտարների» անմեղ դիակների վրա կարմատավորվի «հանցավոր տարրերից», մահմեդականներից «Հայաստանը» մաքրելու միջոցով: Նման դժոխքի եւ բռնության մղձավանջի ստեղծման ծրագրին հաջողությամբ օժանդակում է դաշնակցային իմպերիալիզմը, որը հույս ունի ի դեմս հայերի գտնել իր լավագույն, առավել ընդունակ ու նվիրված գործակալներին, որոնց միջոցով ինքն ուզում է կողոպտել Թուրքիան, այն դարձնելով գաղութ, դաշնակիցների ֆինանսական կապիտալի կիրառության ոլորտ:

5. Կոմունիստական կուսակցությունը կարո՞ղ է արդյոք պաշտպանել այդ ծրագիրը, «Մեծ եւ անկախ Հայաստանի» այդ գաղափարը: Շովինիստները մեզ ասում են, թե ստեղծված իրավիճակը հաշվի չառնելը եւ Թուրքահայաստանի անկախությունը ժխտելը նշանակում է բռնել թուրք բռնակալների ու դահիճների կողմը, արդարացնել նրանց ծրագրերն ու հույսերը, ովքեր հայերին կոտորում էին ինքնորոշման իրավունքից նրանց զրկելու համար: Արդարությունը իբր պահանջում է ելնել Թուրքհայաստանի նախապատերազմյան իրավիճակից, այսինքն ինքնավարություն տալ նաեւ մեռյալներին:

Մինչդեռ մեր կուսակցությունը, անկեղծորեն ափսոսալով թուրքական վայրագությունների անմեղ զոհերին, չի կարող ընդունել հայ ազգայնականների եւ դաշնակցային իմպերիալիստների տեսակետը եւ չի կարող նոր հազարավոր անմեղ զոհերի, ոչ պակաս չափով ստրկացված Թուրքիայի մահմեդական չքավորության դահիճը դառնալ հանուն հայ շովինիստների հանցավոր նկրտումների: Մեր կուսակցությունը չի կարող կողմնակից լինել ոչ «Մեծ», ոչ «Փոքր», ոչ էլ որեւէ ուրիշ Թուրքհայաստանի: Չէ որ նրա համար ազգերի ինքնորոշման իրավունքը իրականում գոյություն ունեցող ժողովրդի ոչ թե պատմական, այլ ռեալ իրավունքն է:

6. Հայկական հարցի առթիվ հին դիրք բռնելը, անկախ Թուրքհայաստանի գաղափարը պաշտպանելը նշանակում է «ազատագրված» Կովկասյան Հայաստանի շովինիստական հետադիմական կառավարության եւ նրա հովանավոր «Ազգերի լիգայի» հետ լինել ընդդեմ մահմեդական Անատոլիայի ալեկոծ ծովի եւ բազմամիլիոնանոց մահմեդական Արեւելքի, որոնք արդեն ապստամբության դրոշ են բարձրացնում ընդդեմ Անտանտի եւ Թուրքիայում նրա գործակալներիՙ հայ շովինիստների կողոպտչական ծրագրերի: Դա նշանակում է ոչ միայն արգելակել իմպերիալիզմի դեմ Արեւելքի մահմեդականների ապստամբության գործը, այլեւ կասեցնել Թուրքիայի մահմեդական ժողովուրդների ներքին սոցիալ-քաղաքական զարգացման եւ դասակարգային շերտավորման գործը, նրանց ինքնագիտակցությունը մթագնելով իրենց ազգային, ավելի ճիշտՙ ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի պահով:

7. Այս իմաստով խոշոր սխալ եղավ Թուրքահայաստանի ինքնուրույնության վերաբերյալ (1917 թ.) Խորհրդային Ռուսաստանի ընդունած դեկրետը, որը չունի քաղաքական որեւէ դրական արդյունք, բայց իր դեմ հանեց ոչ միայն Թուրքիայի, այլեւ Կովկասի ամբողջ մահմեդական բնակչությանը: Քանզի խորհրդային իշխանությունը, հայ բնակչության բոլոր իղձերն օրինականացնելով եւ մահմեդականների իղձերը լռության մատնելովՙ վերջիններիս աչքին կարծես թե հայ շովինիստների, մահմեդականների թշնամիների կողմն էր բռնում ընդդեմ մահմեդականների եւ դրանով իսկ իրենից է՛լ ավելի վանեց մահմեդական զանգվածներին, նրանց նետելով պանիսլամիզմի եւ գերմանա-թուրքական իմպերիալիզմի գիրկը: (Ես մի խումբ հայ ընկերների հետ Կովկասում այդ կարծիքին եմ եղել դեկրետի հռչակման առաջին իսկ օրերից): Այդ սխալն ուղղելու համար ուշ է: Սակայն անհրաժեշտ է անհապաղ նոր, ավելի ճիշտ ուղեգիծ ընտրել Հայկական հարցի առնչությամբ:

Հարկավոր է ընդունել.

ա) որ հայկական ազգային շարժումը իր դիալեկտիկական զարգացման արդյունքում վերածվել է իր հակադրությանըՙ հետադիմական, որքան էլ ծիծաղելի թվա, նվաճողական («իմպերիալիստական») շարժման,

բ) որ Թուրքահայաստանի եւ առհասարակ «Մեծ, միացյալ եւ անկախ Հայաստանի» գաղափարը վնասակար, հանցավոր եւ հետադիմական ցնորք է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը,

գ) որ Հայկական հարցը այլեւս չունի երբեմնի պատմական նշանակությունը. զրկվելով իր ամենագլխավոր մասիցՙ Թուրքահայաստանի հարցից, այն դադարում է լինել եվրոպական, միջազգային հարց եւ սահմանափակելով Կովկասյան Հայաստանի հայերի համահավաք զանգվածի հարցովՙ դառնում է յուրահատուկ ռուսաստանյան հարց, ինչպիսիք են վրացականը, ադրբեջանականը եւ այլն:

8. Կովկասում մնացող թուրքահայ գաղթականների նկատմամբ մենք կարող ենք անել միայն մեկ բանՙ նրանց հայրենիք վերադարձնել այն բանից հետո, երբ ներկայիս (Կովկասյան) Հայաստանում հաստատելիք խորհրդային իշխանությունը ոչ միայն խոսքով, այլեւ գործով կհրաժարվի Մեծ Հայաստանի գաղափարներից, կդադարի ատամ սրել Թուրքիայի վրա, մեկընդմիշտ վերջ կդնի Հայաստանում մահմեդականների հետապնդման քաղաքականությանը եւ, մահմեդական զանգվածների վստահությունը ձեռք բերելովՙ կկարողանա հաստատել թուրք ժողովրդի եւ հայերի բարիդրացիական հարաբերություններ եւ վերջիններիս Թուրքիա կվերադարձնի իրենց բնակության վայրեր, ինչը միանգամայն իրագործելի եւ միակ հնարավոր ելքն է ստեղծված իրավիճակից:

9. Ինչ վերաբերում է թուրքահայերի մեջ կոմունիստական աշխատանքի ծավալմանը, այն պետք է իրականացնի ոչ թե Հայաստանի այսպես կոչված ազգայինՙկոմունիստական կուսակցությունը, որը հանդես է գալիս «Միացյալ» (Կովկասյան եւ Թուրքական) Հայաստանի օգտին եւ դրանով իսկ իբրեւ կոմունիզմ մատուցում է քողարկված հայկական շովինիզմ, այլ խորհրդային իշխանության համար եւ հակահեղափոխությանՙ մահմեդականների սպանդի դեմ մղվող պայքարը: Գոյություն ունեցող պետականության ձեւերի ու սահմանների փաստերից ելնելովՙ մեր կուսակցության Կենտկոմը Վրաստանի հայերի միջավայրում աշխատել ցանկացող բոլոր ազնիվ հայ կոմունիստներին պետք է առաջարկի թուրքական կոմունիստական խմբերի հետ միասին համախմբվել մեկտեղՙ Թուրքիայի կոմունիստական կուսակցության մեջ, իսկ եթե անհրաժեշտ լինի, նաեւ կազմել դրա առանձնահատուկ հայկական բաժանմունք: Կենտկոմը պարտավոր է նրանց ցույց տալ, որ Կոմունիստական կուսակցության կենտրոնը եւ հիմնական հարցը, համախմբիչ սկզբունքը պետք է լինի ոչ թե այս կամ այն պետական սահմանների հաստատումը, ոչ թե այս կամ այն ազգային պետության ստեղծումը, այլ հեղափոխական շարժման զարգացումը, բոլոր ազգությունների աշխատավոր զանգվածների դասակարգային համերաշխությունը եւ նրանց համատեղ պայքարը ընդդեմ կեղեքիչների, հանուն բանվորական ու գյուղացիական իշխանության հաստատման: Միայն այս ճանապարհով, Թուրքիայում մահմեդականների հետ հայ բանվորների ու գյուղացիների հեղափոխական շարժման կցաճման ու սերտ միավորման ճանապարհով կարող է արագացվել այդ դժբախտ երկրի քաղաքական զարգացումը եւ ապահովվել Թուրքիայում իրոք ինտերնացիոնալիստական խորհրդային բանվորա-գյուղացիական իշխանության հաղթանակը: Հակառակ դեպքում միայն հայերի շրջանում նույնիսկ հաջող կոմունիստական աշխատանքը տվյալ տարածքի մահմեդականների շրջանում նման աշխատանքի բացակայության պայմաններում անխուսափելիորեն կստանա հայկական շովինիստական բնույթ եւ կարող է հանգեցնել սադրիչ, իրենց օբյեկտիվ արդյունքներով հակահեղափոխական երեւույթների:

Նախորդ գրառումը

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ՍՏԵՂԾԵԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ 0 ԴՐԱՄ Է ԵՂԵԼ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՆՈՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՆՈՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական