Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ՍՏԵՂԾԵԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ 0 ԴՐԱՄ Է ԵՂԵԼ

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գուցե բողոքեն նաեւ «Գազպրոմ Արմենիայի» խոշորագույն հարկատու լինելու փաստից

Վերջերս հրապարակված խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կամ նախկին «Հայռուսգազարդը» հերթական անգամ առաջինն էր` գրեթե 18 մլրդ դրամ վճարած հարկերով, երկրորդ տեղում գտնվող ընկերությունից առաջ անցնելով ավելի քան 12 մլրդ դրամով: Այս ցուցանիշը մի տեսակ աննկատ մնաց մի քանի ամիս առաջ «գազային խայտառակ գործարքի» դեմ աղմկող պատգամավորների, ԵՄ¬ի հետ ասոցիացման պայմանագիրը եվրոպացի դառնալու հետ նույնացնողների, «խիզախաբար» ցույց անող մի քանի լրագրողների, սոցցացներում «առյուծ կտրածների» մեկնաբանություններից: Գուցե ինչ-որ մեկը նրանցից բողոքե՞ր նաեւ այդ փաստի դեմ` «ռուսական մեծապետական ընկերությունը» Հայաստանի խոշորագույն հարկատուն է, 3 ամսվա ընթացքում «ստրկացված» Հայաստանի բյուջե է վճարել 18 մլրդ դրամ` ինչպիսի՜ խայտառակություն: Հետո գուցե մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ ցույց կազմակերպվեր` հիմա արդեն պետեկամուտների հետ միավորված ֆինանսների նախարարության առջեւ, որին իր «այս դեմքով» կմասնակցեր նաեւ Պրահայից Երեւան հատուկ այդ նպատակով եկած դերասանը:

Իսկապես, եթե բողոքում են ռուսական կողմի` մեզ էժան գազ վաճառելուց, նախկին ու ներկա գնի տարբերության արդյունքում առաջացած մեր պարտքի մի մասը վերցնելուց, իսկ մնացածի դիմաց 20 տոկոս բաժնեմաս ձեռք բերելուց, ապա ինչո՞ւ չեն բողոքում «Գազպրոմ Արմենիայի» Հայաստանում խոշորագույն հարկատու, գործատու, ներդրող լինելու դեմ: Կարեւորը բողոքելն է` յուրաքանչյուրն իր անձնական, խմբային, կուսակցական շահից ելնելով, թքած ունենալով երկրի եւ բնակչության ընդհանուր շահի վրա: Իրավիճակին ավելի առարկայորեն ծանոթանալու համար անդրադառնանք «Հայռուսագազարդի» ստեղծման եւ, ինչպես ասում են, նրա «ռուսականացման» պատմությանը:

1990-ականների սկզբին, էներգետիկ ճգնաժամի պատճառով, Հայաստանի գազասպառման համակարգը փաստացի դադարեց գործել, եւ մենք բոլորս զրկվեցինք գազից: Միայն 1997-ին Հայաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքեց Հայաստանում գազատար ցանցի կառուցման եւ շահագործման մասին: Ստեղծվեց նոր ընկերություն` «Հայռուսգազարդը», որի բաժնեմասերի 45 տոկոսը ՀՀ կառավարությանն էր, 45 տոկոսըՙ «Գազպրոմին», 10 տոկոսը` «Իտերա» ընկերությանը, որը պետք է իրականացներ գազի փոխադրումը մինչեւ Հայաստանի տարածք: «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալը ստեղծման պահին 280 մլն դոլար էր: Չնայած 45 տոկոս բաժնեմաս ունենալուն, հայկական կողմի ներդրումը նորաստեղծ ընկերության հիմնադիր կապիտալում 0 դրամ է կազմել: Այդ բաժնեմասը ՀՀ-ն ստացել է` որպես ներդրում ներկայացնելով առկա գազատար ցանցը, որը, սակայն, քայքայված վիճակում էր եւ ոչ պիտանի գազի տեղափոխման համար: Հետագա տարիներին կառուցվեց ամբողջովին նոր գազասպառման ցանց, որի արդյունքում Հայաստանը դարձավ աշխարհի ամենագազիֆիկացված երկիրը` այդ ցուցանիշով 20 տոկոսից հասնելով 97 տոկոսի: Մեծածավալ ֆինանսական ներդրումներն այդ նպատակով կատարում էր «Հայռուսագազարդի» միայն ռուսական բաժնետերը` «Գազպրոմը»:

2006-ին Ռուսաստանը Հայաստանին առաքվող գազի սակագինը բարձրացրեց մինչեւ 110 դոլարի, այն դեպքում, սակայն, երբ գազի միջազգային գները գտնվում էին 300 դոլարի սահմաններում: Այդ գինը պահպանելու համար Հայաստանի կառավարությունը Ռուսատանին 250 մլն դոլարով վաճառեց Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը, որից 190 մլն դոլարը գազի գինը եւս 3 տարի ցածր պահելու գումարն էր:

2007-ին «Հայռուսգազարդը» 118 մլն դոլարի ներդրում կատարեց Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի վերազինումն իրականացնելու համար: Այդ նպատակով բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում եղավ, որը ձեռք բերեց «Գազպրոմը», դառնալով «Հայռուսգազարդի» արդեն 58 տոկոսի սեփականատերը: Հետագայում եւս ռուսական կողմի նոր ներդրումներով ընդլայնվեց Աբովյանի գազապահեստարանը, կառուցվեց Իրան-Հայաստան գազամուղը, շարունակվեց ընդլայնվել գազասպառման ցանցը: «Գազպրոմը», գնելով «Հայռուսագազարդի» թողարկած շուրջ 550 մլն դոլարի բաժնետոմսերը եւ ներդնելով դրանք Հայաստանում իրականացվող ծրագրերում, իր բաժնեմասը հասցրեց 75 տոկոսի: Հետագայում «Իտերան» իր 5 տոկոս բաժնեմասը վաճառեց «Գազպրոմին»: Այս ամենի արդյունքում ձեւավորվեց «Հայռուսագազարդի» ռուսական եւ հայկական` 80 տոկոս/20 տոկոս հարաբերակցությունը, որի դեմ ոչ մեկի մտքով չէր անցնում բողոքել այդ ամբողջ ընթացքում, որովհետեւ 90-ականների փլուզումից հետո կրկին գազասպառող էինք դառնում, որովհետեւ, բնական է, երբ նա, ով ներդրումներ է կատարում, ձեռք է բերում նոր բաժնեմաս: Բազմաթիվ նման գործարքներ են տեղի ունենում աշխարհում եւ ոչ ոքի մտքով չի անցնում դրանց դեմ բողոքել:

Եթե «Հայռուսագազարդի» վերածվելը «Գազպրոմ Արմենիայի» համարում են դրա «ռուսականացում», հարկ է չմոռանալ, որ հայկական կողմը, ինչպես արդեն նշեցինք, երբեք գումար չի ներդրել, եւ այն փաստացի եղել է ռուսական ընկերություն: Ընկերություն, որի ներդրումները Հայաստանում գերազանցել են 1 մլրդ դոլարը` քայքայված գազատարների եւ գազասպառման համակարգի փոխարեն ստեղծվելով նորը: Կարո՞ղ են եվրոպական ՀԿ-ների հաստիքով ցուցարարներն ասել, թե եվրոպական ո՞ր ընկերությունն է նման ներդրումներ կատարել Հայաստանում եւ միայն 17 տարի հետո ձեռք բերել իր իսկ ներդրումներով ստեղծված ընկերության` հայկական համարվող բաժնեմասն ամբողջությամբ:

Գազային թեմայի վերջում խորհուրդ կտայինք «Գազպրոմ Արմենիայի» անցած պատմության նայել ռուսական կողմի տեսանկյունից: Այս դեպքում հաստատ կառաջանա «ինչի՞ց են դժգոհում հայերը, եթե ներդրումներ կատարել է ռուսական կողմը, իսկ հայկական կողմը, երբեք ներդրում չկատարելով, 17 տարի բաժնեմաս է ունեցել» հարցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈԼՈՐԸ, ԲՈԼՈՐՍ

Հաջորդ գրառումը

Ա. ՄԻԿՈՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՄԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ «ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ա. ՄԻԿՈՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՄԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ «ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական