Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԻ ԹՈՌԸՙ ՄԵԾ ՀՈՐ ԿԵՐՊԱՐԻ ԵՎ ՆՐԱ ԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

06/06/2014
- 06 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամսագիրը մայիսի 25-ին հարցազրույց է անցկացրել Եվրապայում Ռուսաստանի առեւտրական միսիայի ղեկավար, Անաստաս Միկոյանի թոռանՙ Սերգո Միկոյանի որդուՙ Վլադիմիր Միկոյանի հետ: Հայտնի լրագրող, «Օրերի» կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանի ընդարձակ, բայց խիստ հետաքրքրական հարցազրույցը, որի ամբողջական բնագրին կարելի է ծանոթանալ ամսագրի կայքէջում (www.orer.eu), տեղի է ունեցել բանավիճային «տաք» մթնոլորտումՙ Ա. Միկոյանի ապազգային գործունեության պաշտպանության (անշուշտՙ թոռան կողմից) եւ նրա համաշխարհային մեծության պետական գործիչ լինելու համապատկերում: Ստորեւՙ հարցազրույցի վերջին հատվածը: Ավելացնենք միայն, որ Վլադիմիր Միկոյանը Երեւանի ավագանու որոշմամբ տեղադրվելիք արձանի կառուցման հիմնական նախաձեռնողն է:


ՕՐԵՐ. – Ստացվում է, որ Միկոյանը կապ չունի՞ ոչնչի հետ:

Վլ.ՄԻԿՈՅԱՆ. – Ոչ ոք չի փորձում եւ չի կարող Միկոյանից հեռացնել քաղաքական պատասխանատվության բեռը լռության համար, ստալինյան ահաբեկչությանը հարկադիր միջնորդության համար: Նա էլ երբեք իր վրայից չհանեց այդ բեռը ու ողջ կյանքում կքած մնաց ամենաթողությանը մասնակից լինելու եւ հարկադրված սեփական խղճի հետ գործարքի մեջ մտնելու համար: Հայտնի է նրա հրապարակային արտասանած արտահայտությունը «Все мы тогда были мерзавцами !», «Մենք այն ժամանակ բոլորս սրիկաներ էինք»: Ստալինի մահից հետո այն ժամանակվա բոլոր ղեկավարների համար ընտրության հնարավորություն ընձեռվեցՙ ինչ փիլիսոփայությամբ ապրել եւ ով լինել քաղաքական դաշտում: Միկոյանն ընտրեց զղջումը, արդարությունն ու մարդկայնությունը: Նա հակաստալինյան ողջ արշավի հիմնական դեմքը դարձավ:

Միկոյանը շատ բարդ կերպար է, նա ապրեց շատ դժվար, անկանխատեսելի ու վտանգավոր ժամանակ: Այնպես որ, պետք չէ պարզեցնել ու նրա քաղաքական դիմանկարը գծել բացառապես սեւ գույներով: Ելակետն այն է, որ Միկոյանը չի եղել բռնությունների, ռեպրեսիաների նախաձեռնող, բայց եւ հրապարակավ դրանց դեմ հանդես չի եկել: Նման բանաձեւ նա իր համար ձեւավորել էր անելանելիությունից:

Միկոյանին հաջողվել է ոմանց փրկել, սեփական երեխաները սակայն բանտարկվեցին ու աքսորվեցին

Միկոյանն ընտրեց աշխատանքով ծանրաբեռնվելու ուղինՙ փորձելով հեռու մնալ բռնություններից: Դա Միկոյանից հսկայական զգացական լարվածություն էր պահանջում, երկաթե ինքնատիրապետում, խորամանկություն, կանխատեսման կարողություն, քաղաքական հոտառություն, իրադրությունից օգտվելու կարողություն, որպեսզի եզակի փորձեր կատարի փրկելու առանձին մարդկանց: Այդպես եղավ 1937 թվականին մարշալ Բաղրամյանի պարագայում, որի դեմ նրա դաշնակցական անցյալի համար ՆԿՎԴ-ն արդեն թղթածրար էր պատրաստել: Նա փրկվեց Միկոյանի միջնորդությամբ: Նման պատմություն էլ կա նավաշինության նախարար, հետագայում Խորհրդային Միության ծանր մետալուրգիայի նախարար Թեւոսյանի պարագայում: Հաջողվել է փրկել նաեւ Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանին, նրան Երեւան ուղարկելով: Ավետիք Իսահակյանի ընտանքում հիմա էլ պատմում են, թե ինչպես լինելով Երեւանում Միկոյանը կարողացել է նրբորեն հեռացնել վտանգն Իսահակյանից:

– Մինչդեռ ո՛չ Չարենցը, ո՛չ Բակունցը, ո՛չ Թումանյանի որդիները չփրկվեցին նրա կողմից:

– Իսկ ինչպե՞ս պետք է նրանց փրկեր: Նա մարդկանց դատապարտելու եւ ազատելու իշխանություն չուներ: Նա զբաղվում էր բացառապես տնտեսավարման ու տնտեսական հարցերով: Դա ակնհայտ է նրա պարտականությունների շրջանակից: Կար անգամ Քաղբյուրոյի հատուկ որոշումը, որով դրա անդամներին արգելվում էր խառնվել ՆԿՎԴ-ի գործերի մեջ: Ինչպես պետք է Միկոյանը փրկեր ուրիշների որդիներին, երբ սեփական պատանի տղաներին չկարողացավ ազատել: Վանոնՙ 16 տարեկան եւ Սերգոնՙ 14 տարեկան, վեց ամսով բանտ նետվեցին Լյուբլյանկայում, ապա նաեւ աքսորվեցին Տաջիկստան ֆանտաստիկ մի մեղադրանքովՙ «անդամություն մանկական հակախորհրդային կազմակերպության, որ ծրագրում էր պետական հեղաշրջում»: Ըստ որում, նրանց ստիպել էին ստորագրել մեղադրանքը: Միկոյանը հասկանում էր, որ դա իրեն ուղղված նախազգուշացում էր, ու որ երեխաները չէին թիրախը: (Առանց Ստալինի թույլատրության Քաղբյուրոյի անդամի երեխային չէին համարձակվի աքսորել ):

Լավ էՙ 37 թիվը չէ. ՕՐԵՐ-ը կարող էր բռնադատվել սադրելու մեղադրանքով

– Հայտնի է, որ Միկոյանը Հայաստանի կոմունիստական վերնախավից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության 50-ամյակը նշելու ծրագրից:

– Որտեղի՞ց է դա հայտնի: Ինչ է, ինչ-որ փաստաթուղթ կա՞, թե դրա աղբյուրը ՄԿԱ-ն է (Մի կին ասաց):

– Ոչ, մի կին չասաց, Զարուբյանի որդին է պատմել: Ուստի օրինաչափ չէ՞ արդյոք, որ ցեղասպանության ու բռնությունների զոհերի ժառանգներն այժմ սպառնում են պղծել Միկոյանի այս նկարում պատկերված հուշարձանը, եթե այն դրվի Երեւանում:

– Անձամբ ես փաստական որեւէ նման վկայություն չեմ տեսել: 1965 թվականին Միկոյանը դեռեւս ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ էր, ու Հայաստանի կոմկուսին Մոսկվայից չէր ղեկավարում ու չէր ուղղորդում: Եվ ընդհանրապես, դա այն ժամանակն էր, երբ նա որոշեց արդեն հեռանալ, ու այդպես էլ արեց նույն տարի:

Հուշարձանների պղծումը բոլոր նորմալ պետություններում, ներառյալ Հայաստանում, համարվում է նողկալի ու պատժելի իրավախախտում: Վաղը որեւէ մեկը կորոշի պղծել Երեւանի բոլշեւիկների արձաններըՙ Ստեփան Շահումյանի, Մյասնիկյանի, կամ օրինակ, Բաղրամյանի, որ իր զինվորական փայլուն կարիերայի սկզբին դաշնակցականների հետ է եղել, կամ Ռուսաստանի հետ բարեկամական կապերի հակառակորդներին կարող է դուր չգալ Սողոյանի «Միասնական խաչ» երկու ժողովուրդների բարեկամության արձանը: Եթե այս դիրքերից ելնենք, ապա Եվրոպայի բոլոր պետությունների բնակիչներին կարտոնվի պղծել Նապոլեոնի դամբարանը: Ձեր թափանցիկ ակնարկից (կամ գուցե խորհրդից) բարբարոսության, ամենաթողության ու վատ բարքերի անվերահսկելիության քամի է փչում: Մեղմ ասած, Հայաստանիՙ իբրեւ զարգացած ու հանդուրժող պետության, ոչ այնքան գրավիչ կերպար է հառնում արտասահմանում ու մասնավորաբար սփյուռքում:

– Լավ է, որ 37 թիվը չէ, այլապես ՕՐԵՐ-ի դեմ գործ կհարուցեիք: Ես չեմ ակնարկում ու խորհուրդ չեմ տալիս: Ես Ձեզ փոխանցում եմ Երեւանում տիրող տրամադրությունները, ինչից Դուք շատ հեռու եք: Ասացեք խնդրեմ, ավելի լավ չէ՞ հիմա գոնե որոշ ժամանակով սառեցնել հուշարձանի տեղադրումը: Մի՞թե Դուք ցանկանում եք այսքան աղմուկից ու սկանդալներից հետո այդուհանդերձ տեղադրել Երեւանում Ձեր պապի արձանը, որը ժողովուրդը չի ուզում տեսնել կամ ունենալ իր քաղաքում:

– Ո՜չ, չեմ մտածել: Ինչո՞ւ: Ո՞վ հետո հանդես կգա նման նախաձեռնությամբ, ասենք 5 տարի անց: Հայրս արդեն չկա, ես էլ կարող եմ չլինել:

– Գուցե տարիներ անց ժողովուրդը հանդես գա նման նախաձեռնությամբ: Չէ՞ որ Սարոյանի թոռները չէ, որ իրենց պապի արձանը տեղադրեցին Երեւանում:

– Հայ ժողովուրդը գործնականում ոչինչ չգիտի այն ժամանակների մասին, երբ ապրել է Միկոյանը, չի հասկանում նրա դերը: Հինգ տարուց ավելի վատ կլինի, ուստի քանի դեռ ես ողջ եմ, չպետք է կորցնել ժամանակը:

– Մեր ողջ հարցազրույցի ժամանակ Դուք արդարացնում եք Միկոյանին. Այն ժամանակ շատ երիտասարդ էր ու անփորձ, այն տարիներին ղեկավարում էր Ստալինը, ու Միկոյանը ոչինչ չէր կարող անել: Ուրեմն, ինչո՞ւ է դրվում հուշարձան, եթե նա քվեարկել է անելանելիությունից, կամ ուրիշներն են նրա անունից ելույթ ունեցել, ինչո՞ւ, եթե նա չի՛ կարողացել ու չի՛ արել:

– Իսկ ինչ է, այլ մեկը պաշտպանե՞ց Արեւմտյան Հայաստանը:

– Բայց այլ մեկի արձանը չի դրվում հիմա: Մարդիկ, ովքեր մեղադրում են Միկոյանին, իրենց տեսակետը փաստում են նաեւ շատ պարզ փաստարկներով: Շատ հայորդիներ իրենց արյունով նվաճեցին Արցախի ազատ ապրելու իրավունքը: Նրանք հուշարձան չունեն Երեւանում, իսկ Դուք ուզում եք մռայլ օրերի ոչ միանշանակ մի քաղաքական գործչի բրոնզաձույլը դնել:

– Սա հուշարձան է ոչ թե քաղաքական գործչին, այլ անհատին, ով հեռավոր Սանահին գյուղից իր աշխատանքի ու տաղանդի շնորհիվ հասավ ամեն ինչի:

Իսկ ինչո՞ւ Ղարաբաղյան պատերազմի հերոսների հուշարձաննեը չեն դրվում:

– Գուցե, որովհետեւ Ձեր նման ակտիվ նախաձեռնողներ չունեն: Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ Դուք հանդես չեկաք գոնե Միկոյան եղբայրներին Երեւանում անմահացնելու նախաձեռնությամբ: Արտեմ Միկոյանը մեծ հարգանք է վայելում, ու հավանաբար աղմուկն ու հակադարձումն այսքան հզոր չէր լինի:

– Դուք Ճիշտ եք: Մեր շատ մեծ ընտանիքում դժվար թե որեւէ մեկը դեմ լիներ դրան: Հավանաբար չմտածեցինք, քանի որ Արտեմ Միկոյանի հիշատակն ինչ-որ կերպ արդեն իսկ հավերժացվել է Հայաստանում, իսկ Անաստասինըՙ ոչ: (Ճիշտ չէ, ասենք, որ Անաստաս Միկոյանի արձան Հայաստանում եւս կա: Խմբ.)

– Ի՞նչ եք կարծում, եթե Անաստաս Միկոյանը ողջ լիներ, կհամաձայներ արդյոք հուշարձան ունենալ Երեւանում:

– Անմիջապես երեւում է, որ Դուք խեղված պատկերացում ունեք Միկոյանի կյանքի փիլիսոփայության ու ներքնաշխարհի մասին:

– Այսինքն, չէ՞ր համաձայնի:

– Նա մարդ էր բացառիկ անձնական համեստությամբ: Հիշում եմ, երբ մեր բարեկամներից մեկը, որ Հայաստանից հյուր էր եկել, սեղանի շուրջ կենաց սկսեց ասել գովերգելով Միկոյանին, ի պատասխան կտրուկ լսվեց «Սո՛ւս»: Նա հաճոյախոսություններ տանել չէր կարողանում: Նկատեք, նրան երբեք չեք տեսնի շքանշանների ողջ հավաքածուով, իսկ նա միայն Լենինյան 6 շքանշան ուներ: Միակ պարգեւը, որ կրում էր, սոցիալիստական հերոսի շքանշանն էր: Նա այն շատ էր գնահատում, քանի որ պարգեւատրվել էր Կուրսկի ճակատում 1943 թվականի հաղթանակից հետոՙ ռազմաճակատին մատակարարումների համար: Դա տիտանական աշխատանք էր: Բրոզե մարմինը մարդ-անհատի հիշողության խորհրդանիշն է, ոչ թե նրան փառաբանելու միջոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՃԻՐԸ 100 ՏԱՐԻ ՀԵՏՈՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿԱՆԻ ԵՎՐՈՊԱՆ ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿԱՆԻ ԵՎՐՈՊԱՆ ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական