Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՔՈՒՄ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋՆՋԵԼ 1916 Թ. ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

20/06/2014
- 20 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

ԱՄՆ-Իրան մերձեցման վտանգները

Իրաքի զգալի մասը գրաված եւ դեպի Սիրիա ձգտող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» ջիհադիստների մի մասին օրերս հաջողվեց ավազուտների միջով թափանցել իրաքյան տարածք: Դրանով իսկ նրանք ճեղքեցին գրեթե մեկ դար առաջ հաստատված մի խորհրդանշական սահմանագիծ: Խոսքը 1916 թ. մայիսի 16-ին անգլիացիների եւ ֆրանսիացիների ստորագրած Սայքս-Պիկոյի համաձայնագրի մասին է, որով երկու կողմերը կիսում էին Օսմանյան կայսրության ասիական (հատկապես արաբական) տիրույթները: Լոնդոնում գաղտնի պայմաններում կնքված այդ համաձայնագիրը փաստորեն հիմք ծառայեց Իրաքի ներկայիս սահմանների համար:

Այն ժամանակ Առաջին աշխարհամարտը դեռ չէր ավարտվել, բայց եվրոպացի դիվանագետներն արդեն մշակում էին թուլացած Օսմանյան կայսրության մասնատման ծրագրեր: Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի աշխատակից, իրաքագետ Պիեռ-Ժան Լյուիզարը «Լիբերասիոն» թերթի էջերում մասնավորապես գրում է. «Ներկայիս Իրաքի տարածքում կային միայն շրջանային սահմաններ: Այդ օսմանյան նահանգները սահմանագծված էին ավելի շատ ըստ աշխարհագրական, քան դավանանքային չափանիշների: Օրինակ, կային Մոսուլի, Բաղդադի, Կիրկուկի, Բասրայի եւ այլ վիլայեթներ»:

Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանության առաջին քարտուղար, սիրիագետ Ֆրանսուա Ժորժ-Պիկոյին եւ անգլիացի դիվանագետ Մարկ Սայքսին հանձնարարվեց սահմանագիծ անցկացնել այսպես կոչված Բրիտանական Արաբիայի եւ Ֆրանսիական Սիրիայի միջեւ: Գաղտնի համաձայնագիրը ստորագրվեց 1916-ի մայիսին:

Սայքս-Պիկոյի համաձայնագրով տարածաշրջանը բաժանվում էր 5 գոտու: Առաջին գոտին (սիրիական ծովափից մինչեւ Կիլիկիա) հանձնվում էր Ֆրանսիայի անմիջական կառավարմանը: Երկրորդ գոտին (Միջագետքից մինչեւ ներկայիս Քուվեյթ) անցնում էր Մեծ Բրիտանիայի անմիջական կառավարմանը: Հաջորդ երկու գոտիները «ազդեցության գոտիներ» էին. A-նՙ ֆրանսիական, B-նՙ բրիտանական: Վերջապես 5-րդՙ «դարչնագույն» գոտին Պաղեստինն էր, որը բաժանված էր մի քանի մասի: Սրբավայրերը պետք է լինեին միջազգային վերահսկողության տակ: «Հայկական սովետական հանրագիտարանը» հավելում է, որ հիշյալ 5 գոտիների մեջ մտնում էին նաեւ Արեւմտահայաստանի մի մասը եւ Քուրդիստանը:

Պիեռ-Ժան Լյուիզարը նշում է, որ Սայքս-Պիկոյի համաձայնագրի սահմանագիծը «հատում է Եփրատի հովիտը. այն բաժանեց կիսաքոչվոր ցեղերին եւ թույլ չտվեց որեւէ փոխներթափանցում»: Ինչ վերաբերում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» ջիհադիստներին, նրանք կարծում են, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը «ցուցադրում է Միջին Արեւելքի բաժանման իմպերիալիստական բնույթը եւ արաբական անկախ թագավորություն ստեղծելու Արեւմուտքի խոստումների դրժումը, երբ 1920-ին տարածաշրջանում ստեղծված փոքրիկ պետությունները ենթակա դարձան ֆրանսիական եւ բրիտանական մանդատներին»: Սակայն Պիեռ-Ժան Լյուիզարը տվյալ կարծիքը համարում է պատմական անճշտություն, քանի որ համաձայնագրով «նախատեսվում էր Մոսուլը Հալեպի եւ Դամասկոսի հետ ընդգրկել միեւնույն տարածքային միավորի մեջ»: Սկզբում ֆրանսիացիներին հատկացած Մոսուլը 1925-ին միացվեց ներկայիս Իրաքին: Փաստաթղթում նախատեսված գաղտնի սահմանազատումը այնուամենայնիվ հիմք ծառայեց տարածաշրջանի ներկայիս սահմանագծման համար: Ջիհադիստներն ուզում են վերջ դնել դրան եւ ստեղծել իսլամական պետությունՙ խալիֆայություն, որը առնվազն պետք է ընդգրկի Իրաքի սուննիական մասը, Սիրիան եւ Լիբանանի մի մասը: Խոսվում է նաեւ Պաղեստինի ազատագրության մասին:

Վերջին շաբաթներին Իրաքում իսլամիստ գրոհայինների արձանագրած զգալի հաջողությունները եւ մայրաքաղաք Բաղդադին սպառնացող վտանգը պատճառ դարձան, որ ԱՄՆ-ը եւ Իրանը սկսեն փոխհամաձայնության եզրեր փնտրել Բաղդադի շիա վարչակարգը սուննի ջիհադիստների հարձակումներից պաշտպանելու նպատակով: Այս կապակցությամբ «Ֆիգարո» թերթը նշում է, որ պատմական իրադարձությունների ընթացքը աշխարհաքաղաքական դաշինքներին երբեմն ստիպում է կատարել անսպասելի շրջադարձեր: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարական դիրքորոշումը փոխվեց ընդամենը երկու օրում, Իրաքում սուննի ջիհադիստների հաջողությունները հանկարծ ի հայտ բերեցին ԱՄՆ-ի եւ Իրանի շահերի ընդհանրություն, թեեւ 34 տարի շարունակ երկկողմ հարաբերությունները շատ սառն էին, եւ վերջին տասնամյակում էլ տարաձայնություններ կային Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ: Մինչդեռ այսօր Թեհրանն ու Վաշինգտոնը բացեիբաց մտադիր են համագործակցել, որպեսզի թույլ չտան Բաղդադի շիա վարչակարգի տապալում: Հունիսի 16-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ ինքը «չի բացառի որեւիցե կառուցողական քայլ»: Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին չբացառեց համագործակցությունն այն երկրի հետ, որին իրանցիները 1979-ի հեղափոխությունից ի վեր «մեծ սատանա» են անվանում: Վիեննայում իրանական միջուկային ծրագրին նվիրված բանակցություններից դուրս օրերս անցկացվել են երկկողմ բանակցություններ: Այդուհանդերձ Պենտագոնի խոսնակ, դերծովակալ Ջոն Կիրբին բացառել է Իրանի հետ ռազմական համագործակցության գաղափարը:

2003 թ. Սադդամ Հուսեյնի տապալումից հետո ամերիկացիները նպաստեցին Իրաքում շիա վարչակարգի հաստատմանը: Ներկայումս, չնայած Իրան-ԱՄՆ տարաձայնություններին, երկու կողմերն օբյեկտիվորեն շահագրգռված են համագործակցելու, որպեսզի կանխեն տարածաշրջանում ջիհադիստների խալիֆայությանՙ ջիհադիստանի ստեղծումը: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից ի վեր սուննիների ահաբեկչությունը համարում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգներից մեկը: Այն կոնգրեսականները եւ պաշտոնաթող զինվորականները, որոնք ընդամենը մեկ ամիս առաջ նախագահ Բարաք Օբամային մեղադրում էին իրանցիների միջուկային ծրագրի հարցում անվճռականություն դրսեւորելու մեջ, այժմ նրան շտապեցնում են Թեհրանի հետ բանակցել սուննի ապստամբների առաջխաղացումը կասեցնելու համար: Ոմանց կարծիքովՙ ջիհադիստների առաջխաղացումը ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար նույնիսկ ավելի մեծ վտանգ է, քան իրանական միջուկային ռումբի ստեղծումը: «Ժամանակին մենք ինչո՞ւ բանակցեցինք Ստալինի հետ. որովհետեւ նա Հիտլերի չափ վատը չէր», օրերս CNN-ի եթերում հայտարարեց սենատոր Լինդսեյ Գրեհեմը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային առաջին տերության կարգավիճակին հավակնող շիա Իրանին, որին դիմակայում են սուննի Սաուդյան Արաբիան եւ Քաթարը, նա կարող է ամեն ինչ կորցնել, եթե Իրաքում իշխանությունը վերստին անցնի սուննիների ձեռքը: Թեհրանը նաեւ փորձում է իր սահմանների մոտ կասեցնել «Ալ Ղաիդայի» եւ դրա աջակիցների հետ կապված վտանգները: Ի դեպ, հունիսի 17-ին Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի դիվանատունը տարածեց մի հաղորդագրություն, որով Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրեց Իրաքում սուննի ապստամբ ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ: «Իրաքում տարիներ շարունակ ռազմական իր քաղաքական ներկայությունն ունեցող Իրանը եւ ԱՄՆ-ը այսօր թերեւս այն երկու երկրներն են, որոնք Բաղդադում անհրաժեշտ ազդեցությունն ունեն իրաքյան ճգնաժամի խաղաղ հաղթահարումն ակնկալելու համար», արձանագրում է «Ֆիգարոն»:

Միեւնույն ժամանակ Իրան-ԱՄՆ մերձեցումը պարունակում է որոշակի վտանգներ, քանզի Իրաքում Թեհրանի եւ Վաշինգտոնի քաղաքական նպատակները տարբեր են, նշում է թերթը: Այսպես, Իրանը մշտապես հավանություն է տվել այնտեղ սուննի փոքրամասնության դերի սահմանափակման քաղաքականությանը, մինչդեռ ԱՄՆ-ը Մալիքիին հանդիմանել է այդ փոքրամասնությանը պետական կառույցներում անբավարար չափով ներգրավելու մեջ:

Իրաքյան ճգնաժամի պայմաններում Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հեռանկարը կարող է նաեւ վտանգել իրանցիների միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված ժամանակավոր համաձայնության սկզբունքները, որի ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին: Վաշինգտոնը կարող է ավելի մեծ «ըմբռնումով» մոտենալ իրանցիների պահանջներին: «Իրաքում Թեհրանից օգնություն խնդրող Վաշինգտոնը մի՞թե կարող է որեւէ փոխզիջման չդիմել ռումբի առնչությամբ», հարց է տալիս ֆրանսիական թերթըՙ ընդգծելով, որ տարածաշրջանում «միջուկային» Իրանի հայտնվելուն դեմ են մանավանդ Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌՈՒՄ Է ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ (*)

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ (*)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական