Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ԹԵ ՄՈՒՐՃ, ԱՅԼ ԽՑԱՆ…

20/06/2014
- 20 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ օրը ելույթ ունենալով Նյու Յորքի Ուեստ Փոյնթ ռազմական գլխավոր ակադեմիայում, նախագահ Օբաման ասաց. «Մենք ունենք հրաշալի մի մուրճՙ մեր հզոր բանակը, սակայն ամեն հարց չի կարող մեխ լինել մեզ համար»: Ելույթը հիմնականում նվիրված էր այս օրերին ողջ աշխարհը առավել հետաքրքրող (անշուշտ Մունդիալից հետո) իրաքյան վերջին իրադարձություններին, ճշգրիտՙ ջիհադիստների արշավանքին, որը սկիզբ առնելով Մոսուլիցՙ այժմ արդեն թակում է մայրաքաղաք Բաղդադի դռները, ջղաձիգ ու լարված վիճակ ստեղծելով տարածաշրջանի երկրներումՙ ներառյալ Թուրքիան, Իրանը, Քուրդիստանը եւ, իհարկե, արաբական երկրները: Ներառյալՙ վառելիքի համաշխարհային շուկան, որտեղ իրաքյան նավթը հոսում էր օրական 2,5 միլիոն բարել ծավալով: Եվս առավելՙ մտահոգում է Մ. Նահանգներին, որն արդեն քառորդ դար գերզբաղված է Իրաքովՙ հաջորդական երկու պատերազմ մղելով այնտեղ, մսխելով միլիարդավոր դոլարներ ու մարդուժ եւ, անխուսափելիորեն, նաեւ «դեմոկրատական» գաղափարաբանություն…

Անշուշտ նախագահ Օբաման չէ ստեղծված իրավիճակի հեղինակը: Ընդհակառակըՙ նա այն նախագահն է, որը զորքը հետ բերեց այդ երկրիցՙ տեղի իրաքյան անվտանգության ուժերի վրա ծախսելով եւս (իր ասելով) 16 միլիարդ դոլար… Սակայն որպես ժառանգորդ-պատասխանատուն իր նախորդների քաղաքականության, ստիպված է միջամտել, առաջին հերթին փրկելու իրենց դրածո վարչապետ Նուրի ալ Մալիքիի վարչությունը նույնիսկ նրան գահնըկեց անելու գնով, ու երկրորդՙ իր երկրի տիրապետող դիրքը այդ տարածաշրջանում:

Նույն ելույթում, արդեն երկրորդ անգամ, Օբաման կրկնեց այն միտքը, թե Վաշինգտոնը ձեռքի տակ ունի մի քանի ընտրանքներ, ներառյալ ռազմականը, որոնք այժմ (մեկ շաբաթից ավելի) ուսումնասիրվում են: Սակայն պարզից էլ պարզ է, որ ամերիկյան իրոք «հրաշալի մուրճը» կիրառելի չէ այս պարագայում. ջիհադիստների ուժը Սադդամ Հուսեյնի ռազմաբազաների ու բունկերների նման չէ, որ վերեւից, ծովից ու ցամաքից ոչնչացնես: Դրանք անկանոն զինյալներ են, հիմա արդեն լավապես սպառազինված եւ բանկերի կողոպուտից հարստացած, որոնք վաղուց արդեն, ահաբեկումներով ու վայրագություններով, ներսից քայքայել-գրավել են Իրաքի սուննիական շրջաններն ու քաղաքները, եւ միաժամանակ վայելում են աջակցությունը տեղի սուննի ցեղախմբերի, որոնք խիստ դժգոհ են շիա վարչապետ ալ Մալիքիի դավանախտրական քաղաքականությունից:

Օբամայի նշած «տարբեր ընտրանքների» մեջ է հավանաբար մտնում Թուրքիան, որը, սակայն, այժմ շշմած Մոսուլի իր հյուպատոսարանի գրավման եւ աշխատակիցների պատանդառման փաստից, ստպիված է դիմել իր վաղեմի ոսոխներիՙ քուրդ փեշմերգաների օգնությանը: (Ահա թե ինչու նաեւ, Անկարան այս անգամ ոչինչ չարեց ընդդեմ սիրիական զորքիՙ արգելելու վերջինիս կողմից Քեսաբի ազատագրումը): Վաշինգտոնի ավելի հուսալի դաշնակիցը այս պարագայում – քաղաքականության մեջ անսովոր չեն նման «ճակատագրի հեգնանքները» – Թեհրանն է, որը նախագահ Ռուհանիի բերանով սպառնաց «ամեն գնով պաշտպանել Իրաքում շիիթական սրբավայրերը»:

Տարօրինակն այն է այս բոլորի մեջ – թերեւս օրինաչափականը միաժամանակ -, որ ամերիկացիներն ու նրանց եվրոպական եւ արաբական դաշնակիցները այս օրերին չեն խոսում սիրիական տագնապի մասին, որ շարունակում է մոլեգնել արդեն չորս տարի: Ընդհակառակը. ամերիկյան պետական գործիչները, վերլուծաբաններն ու լրագրողները իրար բերանից խոսք խլելով մեզ հիմա՛ են բացատրում, թե որքա՜ն վայրագ եւ արնախում են ջիհադիստները, որոնցից վախենում է անգամ «Ալ Ղաիդան»: Բայց, ախր, չէ՞ որ այդ նույն ջիհադիստներն են, որոնք մահ եւ ավեր են տարածում Սիրիայում: Ստացվում էՙ վերջինիս տարածքում ջիհադիստները ազատամարտիկ-ապստամբներ են, իսկ Իրաքումՙ ահաբեկիչներ:

Այո, ջինը վաղուց դուրս է եկել շշից: Այն չես կարող հետ մտցնել «մուրճով», որքան էլ որ «հրաշալի ու հզոր» լինի այն: Առաջին հերթին խցան է պետք, խցաննե՛ր, որոնցից մեկը Դամասկոսում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՆԴՆ ՍԿՍՎԵՑ

Հաջորդ գրառումը

«ՉԳԻՏԵՄ ԻՆՉ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՀԻ, ԲԱՅՑ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՆԿՅՈՒՆԱԴԱՐՁԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ՉԳԻՏԵՄ ԻՆՉ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՀԻ, ԲԱՅՑ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՆԿՅՈՒՆԱԴԱՐՁԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական