Մայիսի 5-ին Երևանի Ժամանակակից Արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց Խաչատուր «Բելիյ» Հարությունյանի «Ճանապարհ» ցուցահանդեսը:
Արվեստագետն, ինչ խոսք, հետաքրքրական ճանապարհ է անցել: Ցուցադրված կտավներում դիտորդին երևում է այդ ճանապարհի փոքրիկ, սակայն կյանքով ու երաժշտությամբ լի մի մասը: Ցուցադրության երաժշտական մասում կտավների հերոսները «համերգ» են տալիս:
Դաշնակահարը, փողային նվագախումբը, ջութակահարներն ու թավջութակահարները, պատկերված դինամիկ գունային ֆոնի մեջ, իրենց հոգին արվեստի մեջ են դնում: Այս «երաժշտական» շարքում պատկերները գունային են, ֆոնից բաժանվում են հիմնականում գունային լուծումներով: Նկարչի «Սպասում» շարքը հիմնովին տարբերվում է վերոհիշյալ աշխատանքներից: Խառը տեխնիկայով արված աշխատանքները պատկերում են մարդու հոգեկան ապրումները՝ ցույց տալով, թե սպասումն ինչի կարող է հանգեցնել մարդուն:
Իրենց պարզությամբ աչքի են ընկնում ցուցադրության քանդակները՝ «Նավակը», «Ընկուզենին«, «Դրոշն» ու «Պատուհան դեպի էկզոմոլորակներ» աշխատանքները: Ի տարբերություն գեղանկարի, որտեղ աշխատանքներն իմպրեսիոնիստական են, այստեղ հստակ պատկեր ենք տեսնում, որոնք չափերով մարդաբոյ են, սակայն, իրենց մեջ որոշակի մինիմալիստիկ տարրեր են պարունակում:
Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 28-ը:
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ