Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱԼԵՊԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՈՐԲԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

19/09/2014
- 19 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄՅՈՒՐԻԵԼ ՄԻՐԱՔ-ՎԱՅՍԲԱԽ

Այսօր մարտադաշտի վերածված սիրիական երբեմնի գեղեցիկ քաղաք Հալեպի մասին մամուլում հայտնված հաղորդագրությունները առնչվում են հիմնականում մարդկային կորուստների ու տառապանքների հետ: Պատերազմը Սիրիայում արդեն երեք տարուց ավելի է, ինչ շարունակվում է: Ռմբակոծությունների եւ փոխհրաձգությունների զոհ են գնացել հազարավոր անմեղ քաղաքացիներ: Բնակչության մի մասն էլ դարձել է գաղթական-փախստական:

Մինչդեռ մոտ մեկ դար առաջ Հալեպը ապահով ապաստան էր հանդիսացել դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ գաղթականների համար: Ժնեւի «Ազգերի լիգայի» արխիվային հրատարակությունների վերջերս լույս ընծայած հատորը հազվագյուտ անձնական պատմություններ է ընդգրկում: Պատմություններ երիտասարդ որբերի, որոնք 1922-1930 թվականներին մահմեդական (թուրքական, քրդական կամ արաբական) ընտանիքներից դուրս գալով ներկայացել են վերոնշյալ Լիգայի եւ «Հայերի Դանիայի բարեկամների» (Danske Armenier venner, DA) ընդհանուր քարտուղարության «Գաղթականների պաշտոնատուն» եւ այնտեղ գրի առել իրենց հիշողությունները:

«Հալեպի արձանագրությունները: Հայերի Ցեղասպանության պատմությունները» խորագրով հատորը կազմել, խմբագրել եւ ծանոթագրությունները գրել է հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամըՙ Դիկլե Աքար Բիլ-Գինի եւ Մաթիաս Բյորնլունդի համագործակցությամբ: Հատորի նյութերը «www.armenocide.de» համացանցում տեղադրել են գերմանացի պատմաբաններ Վոլֆգանգ եւ Սիգրիդ Գուստերը, որոնք առաջինը գերմանական արտգործնախարարության արխիվներում հայտնաբերել են դրանք: Համացանցի խմբագրական աշխատանքներում նրանց օժանդակել են Թաներ Աքչամը, Վաղարշակ Լալայանը եւ Մաթիաս Բյորնլունդը:

«DA» օգնության կազմակերպության դանիացի աշխատակցուհի Կարեն Եփփեն եւ իր պաշտոնակիցներն էին, որոնք որպես Մերձավոր Արեւելքում կանանց եւ երեխաների պաշտպանության հանձնակատարներ, օգնեցին փրկելու որբ վերապրողներին մահմեդական ընտանիքներից, որոնցում լավագույն դեպքում որպես ծառայող էին աշխատում: 1921-27 թվերին նրանց այդ գործում օժանդակել են քահանաներն ու գործարարները, որոնք ճշտել են հայերի գտնվելու հասցեները:

Ինչպես կազմողները նշում ենՙ «Դա հսկայական աշխատանք էր: Մոտ հարյուր հազար հայեր, հիմնականում կանայք, աղքատ, ընկճված, հիվանդ, թերսնված, սփռված էին Սիրիայի շրջակայքում գտնվող գաղթականների ճամբարներում: 20-ից 30 հազար կանայք եւ երեխաներ էլ դեռեւս մահմեդական ընտանիքներում էին քարշ գալիս որպես հետեւանք առեւանգումների, բռնաբարությունների կամ ստիպողական ամուսնությունների, որոնք 1915ի Ցեղասպանությունից հետո շարունակվում էին, եւ որոնք վավերագրված են բազմաթիվ ականատեսների եւ դիվանագետների զեկույցներում»:

Այդ հայերին գտնելու համար որոնման կայաններ էին ստեղծել Ռակկայում, Դեր Զորում, Ռաս էլ-Այնում եւ Հասիչեում: Փրկվածներին նախ վրանների տակ էին պահում մինչեւ մշտական բնակության վայր (դպրոցներ, որբանոցներ, համայնքային տներ) գտնելը: Այդ վայրերում մուտք գործելիս գաղթականները լրացնում էին որոշակի հարցաթերթիկներ: Ահա դրանցից մեկը. Սիրանուշ Կորեսյան, 16 տարեկան: Եկել է Զարայից: Հոր անունն է Ոսկեհան: Հալեպի Կարեն Եփփե որբանոց է ընդունվել 1922-ի հուլիսի 20-ին: Քրոջ հետ Ուրֆա է եկել: Հայրը սպանվել է Ուրֆայի մոտ գտնվող գյուղերից մեկում: Քրոջից տեղեկություն չունի: Բնակվել է թուրքի տանը 6 տարի որպես ծառա: Փորձել է փախչել, բայց չի հաջողվել: Նրա հետ դաժանորեն են վերաբերվել: Հետագայում մի հայ կին նրան հայկական եկեղեցի է տարել, որտեղից նրան տեղափոխել են Հալեպ: Հորեղբայրը Ամերիկայում է եւ օգնել է նրան տեղափոխվել Մ. Նահանգներ: Որբանոցից դուրս է եկել 1923-ի փետրվարի 28-ին»:

Հատորում կան նաեւ ավելի երկար կենսագրական տեղեկություններ: Դրանք Ցեղասպանության շարունակական բնույթի վառ ապացույցներ են: Դրանք յուրահատուկ լինելով հանդերձ, ունեն նաեւ ընդհանուր մի ցանկություն, որն է հայերի հետ վերամիավորվելն ու ինքնության պահպանումը:

Գաղթականների պաշտոնատուն մուտք գործելուց հետո, նրանք կրթություն էին ստանում եւ արհեստ սովորում: Նաեւ հնարավորություն ձեռք բերում ապրելու որպես հայախոս քրիստոնյա: Օսմանյան կայսրությունում լեզվից առաջ առաքելական քրիստոնյա լինելու հանգամանքն էր գլխավոր էթնիկական զատարոշիչը: Հետագայում տարբեր հայկական համայնքների ձեւավորմանն առընթեր լեզունՙ արեւմտահայերենը եկավ զբաղեցնելու իր առաջնահերթ դիրքը որպես ազգապահպանման գրավական: Ինչպես Հարություն Չաքրյանն է գրում. «Պաշտոնատանը Բաբելոնյան մթնոլորտ էր տիրում: Տարբեր վայրերից եկած հայերը խոսում էին թուրքերեն, արաբերեն, քրդերեն, լազերեն: Հետագայում է, որ նրանք պետք է սովորեին կամ վերհիշեին իրենց մայրենին: Դրանում իրենց դրական ազդեցությունն ունեցան նաեւ բազմաթիվ միսիոներական կազմակերպությունների աշխատակիցները, որոնք նպաստեցին ազգային ինքնագիտակցության վերակազմավորմանը»:

Եզակի փաստաթղթերի այս հրատարակումը արժեքավոր ներդրում է ցեղասպանագիտության ոլորտում: Մոտ 2000 վերապրողների թեկուզ հակիրճ գրառումները տպավորիչ փունջ են կազմում եւ մեզ փոխանցում մարդկության հանդեպ գործադրած ողբերգական եւ վայրագ իրադարձությունների փորձառությունները:

Թարգմ. Հ.Ծ.


Նկար 1. Թաներ Աքչամ

Նախորդ գրառումը

ԱՄՈԹԱԼԻ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՅՈ՞ՅՍ, ԹԷ՞ ԻՆՔՆԱԽԱԲԷՈՒԹԻՒՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՅՈ՞ՅՍ, ԹԷ՞ ԻՆՔՆԱԽԱԲԷՈՒԹԻՒՆ

Լրահոս

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական