Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է․ Ռուբեն Վարդանյան

09/05/2023
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ և պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին։

«Այսօր ես շատ եմ օգտագործում այս բառը՝ արժանապատվություն։ Եվ ես վստահ եմ՝ սա մեր ամենախորքային, արմատային առավելությունն է։ մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ, արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի։ Եվ մենք պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մենք բոլորս միասին գնահատման ժամանակ գծել ենք կարմիր գծերը, որոնք ասել ենք՝ անընդունելի է արցախցիների համար», – ասաց Վարդանյանը՝ նշելով, որ սահմանված կարմիր գծերը վեցն էին, մինչդեռ ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտել է դրանք, – «Երբ քեզ մյուսն ամենավատ բառերով ասում է՝ դու պետք է պատասխան տաս, պատասխանը միակն է՝ պետք է պայքարես։ Ուրիշ տարբերակ չկա, որովհետև ուրիշ դեպքում դու դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարելի է անցնել ոտքերը սրբելով։ Ինձ և բոլորիս համար այդ կարմիր գիծը պետք է հստակ լինի, որովհետև մենք իրավունք չունենք ենթարկվելու, որ մեր անձնագրերը ստուգելու է ուրիշ պետությունը։ Ոչ մեկը չպետք է սահմանափակի մեր ազատ մուտքուելքը Հայաստան»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանն ու դրա հետևանքներին՝ Վարդանյանը նշեց․

«149 օր մենք շրջափակման մեջ ենք։ Մենք չունենք գազ, չունենք լույս, դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը։ Մենք ունենք մեծ քանակությամբ խնդիրներ, բայց մենք դիմանում ենք։ Այո՛, ծանր է վիճակը, բայց մենք պետք է լինենք մի մարդ։ Այս ճանապարհով ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է»։

Վարդանյանի խոսքով՝ իրենք չեն ուզում կռվել և պատրաստ են բանակցությունների, սակայն բանակցությունները պետք է լինեն փոխադարձ հարգանքի պարագայում․

«Մենք պարզապես պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գյուղերն ու գերեզմանները։ Մենք պաշտպանում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Մենք ոչ մեկի վրա չենք ուզում հարձակվել, մենք ուղղակի ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում։ Եվ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց բանակցությունները պետք է լինեն երկու կողմին հարգելով։ Բանակցությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ մենք իսկապես կկարողանանք աշխարհին ասել՝ մենք որպես անկախ Արցախ կարող ենք նստել ու խոսել հարևանի հետ»։

Ինչպես ընդգծել է Ռուբեն Վարդանյանը, վերջին տասնամյակների ընթացքում իրենց նպատակի չի փոխվել և իրենք դա բազմիցս շեշտել են։

«Մենք ունենք նպատակ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ, և այդ նպատակը չի փոխվել, մենք այդ նպատակը նորից ու նորից հաստատել ենք», – նշեց նա։

Անդրադառնալով ստորագրահավաքին՝ Վարդանյանը նշեց՝ ուրախ է, որ մարդիկ միացել են նախաձեռնությանը, քանի որ այն շատ կարևոր է․

«Երիտասարդներն առաջին անգամ ասում են՝ լուծեք հարցերը, չեք կարողանա լուծել՝ մենք ենք լուծելու, ոնց կկարողանանք, այնպես էլ կլուծենք, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Մենք ենք լուծելու մեր անվտանգության, մեր ազատ հայրենիքի ապագան»։

Իր ելույթի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հերթական անգամ հորդորեց կանգնել Արցախի կողքին ու ապացուցել դա գործուն քայլերով։

«Կոչ եմ անում ամբողջ հայ աշխարհին․ ես վստահ եմ, որ դուք մեր կողքին եք, բայց դուք դա պետք է ցույց տաք», – ասաց նախկին պետնախարարը՝ հորդորելով միանալ ստորագրահավաքին․

«Արցախը միայն արցախցիների համար չէ, դա ամբողջ հայկական աշխարհի համար է»։

Դիմելով ռուս խաղաղապահներին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ադրբեջանցիների ցանկությունը ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելն է, սակայն դա նրանց չի հաջողվելու։

«Վստահ եմ՝ դուք էլ եք դա հասկանում։ Եվ մենք ձեր կողքին ամեն ինչ պետք է անենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները։ Այո՛, գիտեմ՝ դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք»- ասաց նա։

Վարդանյանը նաև դիմեց միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին կատարել իր ստանձնած պարտավորությունները և ընդգծելով, որ Ադրբեջանը թքում է միջազգային կառույցների երեսին, չի ենթարկվում որոշումներին ու պայմանագրերին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն կառուցողական է համարում հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն ակտիվորեն առաջ է տանում խաղաղության օրակարգը, հուսով ենք մոտ ժամանակներս հանդիպում կլինի Մոսկվայում․ Կոպիրկին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
Միջազգային

Արաղչին զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ծավալվել երկրի սահմաններից դուրս

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն ակտիվորեն առաջ է տանում խաղաղության օրակարգը, հուսով ենք մոտ ժամանակներս հանդիպում կլինի Մոսկվայում․ Կոպիրկին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական