Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բայրամովը ԱՄՆ է մեկնել, նա կհանդիպի նաև Արարատ Միրզոյանի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Այս մասին, ինչպես գրում է interfax.ru-ն, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։

Շաբաթ օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։