Լեհաստանը չպետք է գոյություն ունենա Ռուսաստանի Դաշնության համար, ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների պահպանման պատճառ չկա։
Այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Ես Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանելու պատճառ չեմ տեսնում»,-գրել է նա:
Մեդվեդևը տեքստը հրապարակել է անգլերեն, այնուհետև հավելել է լեհերեն տարբերակը: