Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստանում գործող օտարերկրյա բանկերից մեկի հաճախորդ բարեկամներիցս մեկը վերջերս հայտնեց, որ փակել է այդ բանկում ունեցած իր հաշիվները: Պատճառըՙ բանկի աշխատակցի ծայրահեղ հարցասիրությունը: Բարեկամս հրավիրված է եղել բանկՙ թարմացնելու (բանկիրների արտահայտությամբՙ «թարմեցնելու» կամ up-date անելու) անձնական տվյալները. բնակարանի հասցե, էլեկտրոնային կապ, հեռախոս, կենսաչափական անձնագիր, եւ այլն: Սակայն աշխատակիցը պահանջել է նաեւ այլ տվյալներ, որոնք բանկային գործարքների համար անհրաժեշտ չենՙ կնոջ ու երեխաների տվյալներ, նախկին քաղաքացիություն, աշխատանքային կարգավիճակ, անշարժ գույք եւ ուրիշ բաներ: Վրդովված էր բարեկամս: Քիչ էր մնում, ասում է, ինտիմ կապերով էլ հետաքրքրվեին:

Մեկ ուրիշ բարեկամ, որ հասարակական կարգով աշխատում-օգնում է կրթաբարեսիրական մի կազմակերպության եւ արդեն քանի տարի Մ. Նահանգներից անձնական իր հաշվի վրա գումարներ է ստանում ըստ նախապես պայմանավորված անվանական ցուցակի որոշ կարիքավորների բաշխելու համար, հերթական գումարը նմանատիպ մի բանկից ստանալու պահին իսկական հարցաքննության է ենթարկվել աշխատակցի կողմից. անձնական բազմաթիվ տվյալներից ու տարբեր փաստաթղթերից բացի նրանից պահանջել են գումարն առաքողների մասին մանրամասն տվյալներ, ապացույցներ, փաստաթղթեր:

«Ազգ»-ի ներկա համարի 7-րդ էջում հրապարակում ենք մի շարք կազմակերպությունների եւ անհատների Կոչը ուղղված ՀՀ Ազգային ժողովինՙ նույնականացման քարտերի, էլեկտրոնային թվային ստորագրության եւ հարակից էլեկտրոնային փաստաթղթերի մասին օրենքը չեղյալ նկատելու կամ չվավերացնելու վերաբերյալ:

Ես ընդհանրապես դեմ եմ դավադրական տեսություններին, ամեն ինչում մասոնասիոնիստական խարդավանք տեսնելու հակումներին. դրանք ամենահեշտ պատճառաբանությունն են հարցերի մեջ չխորանալու, սեփական վերլուծությամբ եզրակացության հանգելուց խուսափելու համար: Սակայն, միաժամանակ պետք է հաշվի նստել որոշ իրողությունների հետ, որոնց մի մասը, թերեւս փոքր մասը միայն, բացահայտվեց Ասանժի եւ Սնոուդենի կողմից: Ո՞ւմ են պետք առօրյա գործառնությունների համար ոչ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը: Միջազգային կամ անդրազգային ո՞ր կառույցներում են կուտակվում աշխարհի միլիարդավոր քաղաքացիների մասին տեղեկությունները, բանկերի, դեսպանատների, առողջապահական, կրթական ու գիտական հաստատությունների կողմից ձեռք բերված զուտ անձնական տվյալները եւ, ամենակարեւորը, ի՞նչ նպատակով:

Անշուշտ, կան ընդունված եւ ընդունելի պատճառաբանություններՙ մաքսանենգության, փողերի լվացման, ահաբեկչության դեմ պայքարելու համար: Բայց դրանցից անդին ինչպիսի՞ գործածության համար են նախատեսված էլեկտրոնային հզոր շտեմարաններում կուտակվող այդ տվյալները: Երկրագնդի ղեկավարմա՞ն, աշխարհի վերահսկողությա՞ն, թե՞… Ի վերջո չպետք է մոռանալ փաստը, որ աշխարհում գոյություն ունեցող բոլոր ակտիվների 50 տոկոսը պատկանում է միջազգային-արեւմտյան խոշոր կորպորացիաներին:

Կոչը, որ հրապարակում ենք այսօր, ինձ թվում է, որ ավելի շուտ ուղղված պիտի լիներ մեր ազգային անվտանգության մարմիններին: Սոցքարտ, նույնականացման (id) քարտ, էլեկտրոնային ստորագրություն եւ փաստաթղթեր- այս բոլորը ենթադրում են էլկետրոնային շտեմարաններ: Մեր երկրում որքա՞ն հուսալի են պաշպանվում դրանք ներքին եւ արտաքին ոտնձգություններից ու գողություններից: Դժբախտաբար ոչ ոք չի կարող երաշխավորել համոզիչ կերպով: Պակասում են վստահելիության ապացույցները: Սա՛ է խնդիրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Հաջորդ գրառումը

«ԴՐՈՇԸ ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ» ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻ-24 ՈՒՂՂԱԹԻՌ ԽՈՑԵՑ. ՀԵՏՈ՞

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ԴՐՈՇԸ ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ» ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻ-24 ՈՒՂՂԱԹԻՌ ԽՈՑԵՑ. ՀԵՏՈ՞

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական