ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։ Այս պայմանների մասին նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ. հաղորդում է interfax.az-ը:
«Փաստերը խեղաթյուրելու, միջազգային փաստաթղթերը սխալ մեկնաբանելու, միջազգային հանրությանը մոլորեցնելու և թշնամանք ու ատելություն հրահրելու վրա ժամանակ վատնելու փոխարեն՝ Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը, դադարեցնի և ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից, վերջ դնի ականային ահաբեկչությանը, լույս սփռի հակամարտության ընթացքում անհետ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը և բարեխղճորեն բանակցի խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ»,- ասել է Ալիևը։