Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՆՐ ԵՎ ԽՈՇՈՐ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ

28/11/2014
- 28 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ երեւանյան մանկական սրճարանում տեղի ունեցած պայթյունից (ինչի հետեւանքով մի քանի երեխա վնասվածքներ են ստացել) անցել էր մի քանի օր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբՙ կապված իսլամիստ ծայրահեղականների նոր ահաբեկչության հետ, ինչի հետեւանքով մի քանի քրիստոնեաներ դաժանաբար սպանվել էինՙ պազապես քրիստոնեա լինելու համար: Նախագահ Օբաման նշեց. «Քանի որ ահաբեկչությունը սահմաններ չունի, մեզՙ դրա հետ պայքարում չեն կարող կանգնեցնել ոչ մի սահմաններ, եւ մենք վստահ ենք, որ հաջողելու ենք համաշխարհային ակաբեկչության դեմ պայքարում»:

Հաշվի առնելով իրերի իսկական դրությունը պետք է արձանագրել, որ Օբամայի այս հայտարարությունը ոչ թե նշանակում է, որ ահաբեկչութունը շուտով պարտվելու է (նման հավաստիացումներն անկեղծ ասած նման են կոռուպցիան հարյուր տոկոսով վերացնելու հավաստիացումերին), այլՙ որ ԱՄՆ-ը շարունակելու է խախտել ամենատարբեր երկրների տարածքային ամբողջականությունըՙ մտնելով նրանց սահմաններից ներսՙ հենց այդ երկրներում «ահաբեկչութանը պարտության մատնելու» նպատակով:

Այս առումով ԱՄՆ-ի թիրախներից մեկը զուտ տեսականորեն, բացառապեսՙ տեսականորեն, կարող է լինել Ռուսաստանը, քանի որ, հիշեցնենք, բոլորովին վերջերս Լիտվայի նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեն Ռուսաստանն անվանել էր «ահաբեկչական երկիր», եւ հաշվի առնելով, որ տիկին նախագահը Արեւմուտքի ներկայացուցիչ է, հետեւաբար Օբամայի դաշնակիցը «ահաբեկչության դեմ պայքարում», եւ ոչ միայն, ապա կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի համար Ռուսաստանը… եթե ահաբեկչական երկիր չէ, ապա գոնե… էբոլա վիրուսն է:

Ռուսաստանն, իհարկե, այս մեղադրանքները չի ընդունում, բայց Ռուսաստանը շատ բան չի ընդունում, օրինակ այն, որ իր նկատմամբ տնտեսական պատժամիջոցների արդյունքում զգալիորեն վատթարանալու է Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, հետեւաբար հասարակության կենսամակարդակը, հետեւաբար երկրում առաջանալու է սոցիալական պայթյուն, եթե, իհարկե, նույն այդ պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերություններից սոիալական պայթյուն չառաջանա Եվրոպայում, հատկապես դրա արեւելյան հատվածում, այն էլ առաջիկա ձմռանը, երբ մարդիկ իրենց բնակարանները տաքացնում են գազով, կամ հույս ունեն, որ պետք է տաքացնեն:

Մի խոսքովՙ պայթյունն անխուսափելի է թվում, համենայն դեպս իրավիճակը պայթյունավտանգ է:

Եթե մի կողմ թողնենք մեզանից հեռու եւ «հետեւաբար մեզ ամենեւին չվերաբերող» այս իրադարձությունները եւ դրանց հնարավոր սրումը, ապա իրավիճակը պայթյունավտանգ է նաեւ մեր կողքին, մեր ներսում. Ադրբեջանը վստահորեն չի համակերպվելու այս ամոթի հետ, որտեղ հայտվել է այն բանից հետո, երբ Արցախի հատուկ ծառայութան զինվորները, ինչպես որոշ աղբյուրներ են նշումՙ «4 հոգով եւ դիրքապահ զինվորների աջակցությամբ», ինչպես Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է ասումՙ «ոչ մեկի տարածքից» դուրս են բերել խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի դիերն ու ուղղաթիռի կարեւոր մասերը: Եւ չնայած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որՙ «էլ ավելի զգոնությամբ եւ աչալրջորեն է հսկվելու շփման գիծը», բայց դա, հասկանալի է, չի կանգնեցնելու Ադրբեջանին… «Համաժողովրդական շարժման» մասնակիցներին էլ իշխանությանՙ երկխոսելու ձեռքը չի կանգնեցնելու, քանի որՙ «Գագիկ Ծառուկյանը միշտ մինչեւ վերջ է գնում եւ միշտ ժողովրդի կողքին է»:

Եւ այսքան հնարավոր կամ արդեն գրանցված պայթյունների համապատկերում մենք անշուշտ կարող ենք եւ պետք է թույլ չտանք գոնե մանր պայթյուններ, ասենքՙ երեւանյան մանկական սրճարաններից մեկում: Չնայած դեռ մեծ հարց է, թե ո՞րն է մեզ համար ավելի խոշոր պայթյուն. այն, որ Օբաման մտնելու է որտեղ ուզի եւ երբ ուզի՞, թե՞ այն, ինչը տեղի ունեցավ օրերս մեր մանկական սրճարանում…

Այս «երկու» իրադարձություններն, ի դեպ, ոչ մի կապ չունեն միմյանց հետ, բայց «երկուսն» էլ կապ ունեն մեզ հետ, որովհետեւ «երկուսն» էլ մենք ենք թույլ տալիս, կամՙ ոչ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Հաջորդ գրառումը

ԱԲԽԱԶԻԱՅԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԲԽԱԶԻԱՅԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական