Բրիտանիայում բժիշկները բոլորովին նոր տեխնոլոգիայով ու մեթոդներով թոք են փոխպատվաստել։ Ռուսական Snob.ru-ն, հղում անելով բրիտանական «Vall d’Hebron» պարբերականին, գրում է, որ խոսքը թոքի ամբողջական փոխպատվաստման մասին է՝ կատարված ռոբոտ սարքավորումների միջոցով։
65-ամյա բրիտանացուն նոր թոք փոխպատվաստելու համար կարիք չի եղել մեծ կտրվածք անել․ «ռոբոտները» շատ ավելի նուրբ են աշխատել լացենտի հետ, 8 սմ կտրվածք են արել ու բժիշկների կառավարմամբ՝ թոքը նախատեսված վայրում «տեղադրել»։
Թեև վիրահատությունից հետո պացիենտը վերականգնողական բավական երկար շրջան է անցնելու, բայց բժիշկները նշել են, որ նոր մեթոդը ոչ միայն առավել անվտանգ, այլև, նախկինի համեմատ, պակաս ցավոտ է։
Ս․Վ