Լուսանկարների հանրահայտ «Sony World Photography Awards» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել «The Electrician» անվանումը ստացած լուսանկարը՝ ստեղծված արհեստական բանականության շնորհիվ։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Բեռլինցի լուսանկարիչ Բորիս Էլդագսենն այս աշխատությունը մրցույթին փորձնական է ներկայացրել՝ հասկանալու համար, թե այն ինչ ճակատագիր կունենա, ինչպես նաև՝ ճշտելու համար, թե լուսանկարների հանրահայտ մրցույթն ինչքանով է պատրաստ «ընդունելու» արհեստական բանականության կողմից ստեղծված լուսանկարը։ Եվ, փաստորեն, պարզվել է, որ մասնագետները հենց այդ լուսանկարն էլ որպես հաղթող են ճանաչել։
Լուսանկարը մրցութային հանձնաժողովին հասեցագրած Էլդագսենը սակայն հրաժարվել է մրցանակից՝ բացատրելով․ «Արհեստական բանականության կողմից ստեղծված լուսանկարները չպետք է մրցեն իրական, մարդու ստեծած աշխատանքների հետ։ Դրանք տարբեր բաներ են։ Արհեստական բանականության ստեղծածը լուսանկար չէ»,- հայտարարել է Էլդագսենը։
Ս․Վ․