Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐՈՒՄ ԵՆՙ ԵՐԲ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ

12/12/2014
- 12 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մինչ Ղրղզստանը, վարչապետ Ջոոմարթ Օթորբաեւի խոսքերով, պատրաստվում է ԵՏՄ-ին միանալՙ ղրղզական շահը առավելագույնս պահպանած, եւ մինչ Մինսկը վերականգնում է Ռուսաստանի սահմանին մաքսակետերը, որոնց մասին մեկ այլ առիթով կխոսենք, Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցավ մի շատ կարեւոր իրադարձություն, ավելի կարեւոր, քան այն, որ խորհրդարանն իր քվեարկությամբ եւ, կարելի է ասել, օրինակելի միասնությամբ կողմ քվեարկեց ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը:

Լրագրողներին շուրջ երեք րոպե տեւողությամբ հարցազրույց տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Նախ ասենք, որ Մհեր Սեդրակյանը սովորական քաղաքացի չէ, նա առաջին հերթին պատգամավոր է, հետեւաբար նույնիսկ վերապահությամբ կարելի է ասելՙ քաղաքական գործիչ, հետո նա քաղաքական թիմի կարեւոր անդամ էՙ իր տիրապետած ֆինանսական եւ վարչական ռեսուրսով, հետոՙ նա Թոխմախ թաղամասում, մեղմ ասած, ճանաչված մարդ է, եւ եթե մենք հավատում ենք ընտրությունների թափանցիկությանն ու արդարությանը, իսկ մենքՙ այս պարագայում հավատում ենք, ուրեմն Մհեր Սեդրակյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ձայների ճնշող մեծամասնությամբ, կնշանակիՙ նա ազդեցիկ եւ հեղինակավոր մարդ է Էրեբունիում: Մհեր Սեդրակյանը նաեւ, եթե ոչ ամեն օր, շաբաթըՙ մեկ, ապա ամիսը մեկ անգամ հաստատ մոտիկից շփվում է ՀՀԿ վերնախավի հետ, մի խոսքովՙ Սեդրակյանն ամենեւին էլ սովորական քաղաքացի չէ…

Լրագրողներին տված իր հարցազրույցում ԱԺ պատգամավոր Սեդրակյանը բառացիորեն ասել է հետեւյալը. «Առանց ռուս ազգի մենք չենք կարա գոյատեւել, դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք, ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինիՙ պարսիկը, թուրքը, ռուսը… Լա՞վ չի ռսի իշխանության տակ լինենք: Մենք որ իրանց հետ չեղանք, մեզ ուտելու են… 91-ից հետո ի՞նչ կատարվեց, Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց, եթե ռուսը չլիներ, ոնց էինք Ղարաբաղ պահում: Մեր բանակը ռուսի օգնությամբ պահեց: Եթե ռուսը չլիներ, մենք Ղարաբաղը ո՞նց էինք գրավելու»:

Իրենց գործընկերոջ այս հայտարարությանը անմիջապես արձագանքեցին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը , ով մասնավորաբար ասաց, թե լրագրողները ճիշտ չեն հասկացել պարոն Սեդրակյանին, ապա ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը , ով նշեց, թե իր կարծիքով մեր ազատամարտի իրական մասնակիցներից բոլորը լավ գիտեն, թե ինչպես ու ում շնորհիվ է մեզ տրվել ղարաբաղյան հաղթանակը (հետեւաբարՙ ակամայից, կամ գիտակցված կասկածի տակ դրեց Սեդրակյանի ազատամարտիկ լինելը-Հ.Ա.), եւ վերջապես Սեդրակյանի հարցազրույցի շուրջ խոսեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը : Խորհրդարանի նախագահը նախ ընդգծեց, որ Մհեր Սեդրակյանը ՀՀԿ ներկայացուցիչ է, ոչ թե ՀՀԿ-ն, հետեաբար Սեդրակյանի խոսքը չի կարող լինել ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետ, իսկ ՀՀԿ-ում, ի դեպ, ըստՙ Գալուստ Սահակյանիՙ ամեն ոք կարող է ունենալ իր կարծիքը:

Մենք, անշուշտ, նորից չենք հիշեցնի, թե ո՞վ է Մհեր Սեդրակյանը, որ նա ամենեւին էլ սովորական քաղաքացի եւ սովորական ՀՀԿ-ական չէ, ինչպես լինում են տարբեր մարզպետարաններում, որպեսզի աշխատեն, կոստյում հագնեն, նաՙ ԱԺ պատգամավոր է, նրան ժողովուրդն է ընտրել:

Սա այն հարցն էր, որ իշխող կուսակցությունը պետք է երկու բան աներ. խիստ նկատողություն Մհեր Սեդրակյանին, եւ պաշտոնական ներողամտություն հայցեր կուսակցության անունից, որի տակ կլիներ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրութունը: Ընդ որում, որպեսզի ամեն բան ավելի ճիշտ լիներ, այս ներողության տեքստը կարող էր լինել հետեւյալը. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներողություն է խնդրում ձեզանից հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հայտարարությունների համար»: Այս պարագայում կարեւոր չէ ընդգծելՙ կոնկրետ ո՞ր հայտարարությունների:

Նախորդ գրառումը

ՄԵՐՕՐՅԱ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿՎՃԱՐՎԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3-5-ԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿՎՃԱՐՎԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3-5-ԻՆ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական