Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բուղա և ազերի մանուկներ

16/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արամ Նիկոլյանը Ծանրամարտի առաջնության ժամանակ  այրեց Ադրբեջանի դրոշը, և  իշխանական շրջանակներն իսկույն ևեթ սկսեցին քննադատել նրա արարքը, թե իբր այն գցում  է երկրի վարկանիշը։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ներողություն էր խնդրել՝ Ադրբեջանի դրոշն այրելը որակելով «վայրի ու մարդակեր ցեղերին հատուկ դրսևորում»։

Քաղաքակիրթ աշխարհին նամակներ և ներողություններ հղող քպ-ական  պատգամավորի և  նրա  նմանների համար մի փոքր պատմական նյութ եմ ներկայացնելու. գրում է «Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան Հրայր Կամենդատյանը։

Հոդվածագրի անդրադարձը՝ ստորև.

9-րդ դարի առաջին կեսին արաբական խալիֆայության խառնակ վիճակը նպաստեց նրա տիրապետության տակ գտնվող երկրների ներսում նոր խմորումների առաջացմանը, որոնք բոլորն էլ ինք­նավարության էին ձգտում։

Մութավաքիլ խալիֆը (847-861թթ.) բիրտ միջոցների դիմեց Հայաստանի ներքին ինքնավարությանը վերջ տալու համար։ Արաբական խալիֆայությունը ապստամբներից կրած խայտառակ պարտության վրեժն առնելու համար թուրք զորավար Բուղա Շարաբիի գլխավորությամբ 200 հազարանոց մի զորաբանակ ուղարկեց Հայաստան։

Բուղան արյան մեջ խեղդեց Սասունը, Վասպուրականը, Ռշտունիքն ու Մոկքը։ Բուղան Մութավաքիլ խալիֆի ստրուկներից մեկն էր եղել, բայց ազատություն էր ստացել և իր հայրենակիցներից կազմված վարձկան զորքի շնորհիվ ամենակարող մարդն էր դարձել պետության մեջ։

 Արյունարբու հրեշը կարծես կրկնեց մեկ այլ արնախում թուրքի վարքագիծը, որը  զինվորներին կարգադրել էր փորել  2 մետրանոց փոս և դա լցնել գերի հայերի արյունով։

Մինչև պռունկը լցված արյան ավազանի մեջ լողացող թուրք զորավարը թիկնապահներին ասում է, որ ինքը չի հագենում հայի արյունից։

Հիմա վերադառնանք մեր օրեր և հիշենք մի քանի օր առաջ ադրբեջանցի երեխաների` գորշ գայլերի ոռնոցների նմանակումը մանկապարտեզում։

Երկու- երեք տարեկան երեխաները, անկասկած,  չեն իմանում իրենց և հայերի տարբերության մասին, բայց նրանց դաստիարակները երեխաներին արդեն իսկ մարդասպանի ոգով են աճեցնում և, վստահ եղեք, որ նրանք ապագայում դառնալու են նոր Բբուղաներ, որոնք արյան լոգանքից չեն կշտանալու։

Անցյալի և ներկայի այս անդադար կապը, մարդասպանության, արյունարբու գենետիկան երբեք չի վերանալու և հարմար առիթի դեպքում ժայթքելու է նոր ուժով։

Այդ ամենի ֆոնին  ողորմելի, տխմար,  դավաճանական են դառնում ոխերիմ թշնամիներից ինչ- որ առիթներով ներողություն հայցելու քայլերը։

Որպես վերջաբան՝ ներկայացնեմ Արցախի քաջ իշխան Աբու Մուսեի պատասխանը զորավար Բուղայի՝ զենքը վայր դնելու առաջարկին։

«Եթե, ինչպես ասացի, հեռանաս ինձանից, խաղաղություն կլինի, իսկ եթե ոչ՝ պատերազմ, կռիվ ու ճակատամարտ։ Դու կդառնաս թիրախ, իսկ իմ աղեղը՝ խոցոտող, դու՝ ախոյան, իմ զինվորները՝ հաղթանակող, դու՝ ոսոխ, իսկ իմ զորքը քեզ դատապարտող, քո պատերազմը և մեր հաղթությունը, քո մարմինը և իմ նիզակը, քո պարանոցը և իմ սուրը, քո ստացվածքը,  մենք՝ նրա ժառանգորդ, քո ավարը,  մենք՝ ավարառուներ, դու ավազակ, մենք՝ կո­ղոպտիչներ, դու եղեգն, մենք դյուրավառ կրակ, դու՝ հարդ, իսկ մենք դյուրությամբ փչող քամի, դու՝ ծաղիկ, իսկ մենք՝ թարշամեցնող խորշակ, դու՝ պտղալից հանդ, մենք՝ ապականող կարկուտ, դու՝ շինվածք առանց հիման, իսկ ես՝ հիմնիվեր տապալող հեղեղ, դու՝լեշ, իմ զոր­քը՝ հոշոտող գազան, որ պատռոտում է քո սրտի առագաստը, դու՝ խաղալիք, իսկ մենք՝ մանուկներ, որ բռնելով քո զորությունը՝ խաղում, կատակում ենք քեզ հետ և քո այդ ողջ հպարտության ու անբարեհաճության հետ, դու՝ վայրի երե, մենք՝ որսորդներ, դու՝ թռչուն, իսկ մենք բարձրությունից ցած ենք իջեցնում և ձգում որոգայթի մեջ, դու՝ ծովի վիշապ, մենք՝ կարթ, քո քիմքից վեր ենք ձգում քեզ անդունդների խորքից. դու՝ իբրև եղջերու առանց եղջյուրների, մենք՝ արծիվներ քո վերևում, քո աչքերը կուրացնողներ, որ քո լեշը գցում ենք մեր ձագերին և խորշերում բնակվող աղվեսներին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Չբացահայտված Եվրոպա»

Հաջորդ գրառումը

Թշնամին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն. Ռուբեն Հակոբյան

03/02/2026
Միջազգային

Եթե համաձայնության չգանք Իրանի հետ՝ վատ կլինի. Թրամփ

03/02/2026
Նորություններ

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

03/02/2026
Հոգևոր

Արշակ սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց. Արսեն Բաբայան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Թշնամին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական