Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԿ-ն կատուների տեսանյութերի հիման վրա արդեն քրեական վարույթ է հարուցվել, իսկ մայրերին քարշ տվող ոստիկանների տեսանյութերի հիման վրա՝ ոչ մի

14/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Քննչական կոմիտեն երկարաշունչ հաղորդագրություն է տարածել։ Հարգելով կենդանիների՝ առանց բռնության ենթարկվելու ազատ ապրելու իրավունքը, ինչպես նաև չցանկանալով վիրավորել կենդանասերների հույզերը՝ այնուամենայնիվ, հարկ չենք համարում հրապարակել վերոնշյալ կառույցի հրապարակած ամբողջ հաղորդագրությունը։

Սակայն մի փոքրիկ հատված ներկայացնում ենք ստորև.

«Վերջին շրջանում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր հատվածներում և փողոցներում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին։

Մասնավորապես՝ քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ Դերենիկ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի հարակից խաղահրապարակում նկատել է մորթազերծ արված կատվի։ Մեկ այլ քաղաքացի նույնաբնույթ հաղորդում է ներկայացրել առ այն, որ մորթազերծ արված կատու է տեսել Թումանյան փողոցում»։

Անմարդկային ու դաժան է նկարագրված պատկերը, ինչպես նաև դատապարտելի։ Բայց կատուների պաշտպանության մասին հաղորդագրություն է տարածել մի կառույց, որի պատերի տակ՝ դրսում, փողոցում, անձրևի տակ, երեկ ամբողջ գիշեր նստացույց են արել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները։ Ու այդպես էլ ոչ մի պատասխանատու անձ նեղություն չի քաշել նրանց մոտենա, լսի, թե ինչ են ուզում այս որդեկորույս մարդիկ։

Կատուների պաշտպանության մասին երկարաշունչ հաղորդագրություն է տարածել մի կառույց, որին դիմել են այն ծնողները, կանայք, որոնց ոստիկանները Եռաբլուրում կատուների պես ոտքուձեռքից բռնած՝ քարշ տալով բերման են ենթարկել։

ՔԿ-ն կատուների տեսանյութերի հիման վրա արդեն 3 քրեական վարույթ է նախաձեռնել, իսկ մայրերին քարշ տվող ոստիկանների տեսանյութերի հիման վրա՝ ոչ մի։ Այստեղ մեղավորներ չկան։

Արևմտահայ եղեռնազարկ բանաստեղծ մեծն Սիամանթո, գրածդ այսօրվա համար է՝ ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ…

Նախորդ գրառումը

Սպասում ենք աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի հայաստանյան առաջին համերգին

Հաջորդ գրառումը

Տղադ Բաքվի բանտում է, մի ոտքից կաղալով՝ գոյատևում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Տղադ Բաքվի բանտում է, մի ոտքից կաղալով՝ գոյատևում է

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական