Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր զինվորը միս ու արյունից է, մերը՝ քարի՞ց

14/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանում հիսթերիայի նոպան սրվել է այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է Հայաստան ներթափանցած ադրբեջանցի ահաբեկչին բռնելու տեսանյութը։

Բաքուն պաշտոնապես է հայտարարել, որ իրենց մոտ պահվում է 33 հայ գերի։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ թիվն անցնում է 200-ը։

Լիբանանահայ Վիգեն Էօլճեքճեանի հետ կարճ հեռախոսազրույցի ընթացքում կինն աղերսագին դիմել է ամբողջ աշխարհին՝ փրկել իր ամուսնուն, որովհետև անպատմելի են ադրբեջանական բանտերում հայերի նկատմամբ իրականացվող կկտանքների, խոշտանգումների դաժանությունները։

Հայ զինվորներին դաժանաբար մորթած, խոշտանգված, գնդակահարած, քառատած, անդամահատած Ադրբեջանն այսօր բողոքում է, թե հայերը ձերբակալել են իբր մառախուղի պատճառով սահմանը հատած ադրբեջանցի զինվորներին ու նրանց նկատմամբ «վատ են վերաբերվել»։

Խոսքն ընդամենը 18 տարեկան այն զինվորի մասին է, որը լցված է անհագ ատելությամբ, Հայաստանի տարածքում 3 օր տիրաբար զբոսնելուց ընթացքում ուղիղ տեսակապով իր ազգակիցների առջև հպարտացել է, թե 400-500 հայ են մորթել ու շարունակելու են բոլոր հայերին սպանել։ Սա այն ադրբեջանցի զինվորն է, որի գրպանվում գտնվել է սպանված կապանցու՝ Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։

2,5 տարի հայ գերիների ներկայացուցիչները դիմում են ՄԻԵԴ-ին, միջազգային այլ կառույցների, որպեսզի Ադրբեջանին ստիպեն չխախտել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ըստ որի՝ այդ երկիրը պետք է վերադարձնի բոլոր գերիներին՝ բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքով։ Բայց մինչ օրս Ադրբեջանն արհամարհում է մարդասիրական բոլոր կոչերը։

Այդ նույն Ադրբեջանն արդեն 4 ամիս բնաջնջման է դատապարտել արցախահայությանը, որոնք սեփական երկրում ոչ միայն ձերբակալված են, այլև բանտարկված, զնդանը նետված։

Ադրբեջանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին կոչ է արել անհապաղ հետաքննել միջադեպը. «Սա կօգնի մեղավորներին պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի համաձայն»:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել համաշխարհային հանրությանը դատապարտել Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինվորականների նկատմամբ «անմարդկային վերաբերմունքը»։

Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովը դիմել է միջազգային կազմակերպություններին ադրբեջանական բանակի երկու անհետ կորած զինծառայողների՝ 2004 թվականին ծնված Բաբիրով Ագշին Գաբիլ օղլուի և 2003 թվականին ծնված Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուի հետ կապված։

Նախորդ գրառումը

Ադրբեջանի ԱԺ նախագահը շատ դժգոհ է հայերից, որ ձերբակալել ենք սահմանին անհետացած երկու ադրբեջանցի զինծառայողի

Հաջորդ գրառումը

Սպասում ենք աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի հայաստանյան առաջին համերգին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Սպասում ենք աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի հայաստանյան առաջին համերգին

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական