Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունները դրական ազդեցություն չեն ունենում ոչ մի երկրի վրա՝ միաժամանակ մատնանշելով, որ Իրանը դեմ է այս տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխության։ Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալի Շամխանին՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում. հայտնում է Press TV-ն։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածության սրման միջոց է, որը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից կլինի հօգուտ թշնամիների»,- ասել է Շամխանին։