Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԱՐԳԱՑԱԾ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նապոլեոնը` պատերազմում գտվելու օրերին երեք նամակ էր գրում` իր տեղակալին` պետական հարցերով, իր կնոջը` ընտանեկան հարցերով եւ թատրոնի գեղարվեստական ղեկավարին` ազգային հարցերով: Այլ կերպ ասած` Ֆրանսիայի կայսրը երեք նամակ էր գրում` պետական, ընտանեկան եւ ազգային հարցերով, կարեւորագո՛ւյն հարցերով: Թե որքանով էր այդ նամակների բովանդակությամբ կառավարվում Ֆրանսիան, դժվար է ասել, բայց այդ նամակների առկայությամբ կարելի է պայմանավորել Ֆրանսիայի կայսեր (չխառնել Ֆրանսիայի հետ) զարգացածությունը: Այսինքն կայսերը (ոչ թե Նապոլեոն անձը) զարգացած էր, քանի որ նրան հետաքրքրում էին երեք տեսակի հարցեր` պետական, ազգային եւ ընտանեկան:

Այլ հարց է երկիրը: Այսօր որոշել, թե տվյալ երկիրը զարգացա՞ծ է, թե՞ ոչ, բավական բարդ աշխատանք է: Օրինակ, եթե երկրի զարգացածության մասին է խոսում վերջինիս քաղաքացիների բնակարան ունենալը, ամեն տարի արտասահման` հանգստանալու մեկնելու հնարավորությունը, մշտական եւ բարձր աշխատավարձով աշխատանք ունենալը, ապա, ենթադրենք, ԱՄՆ-ն այսօր ամենեւին էլ զարգացած երկիր չէ: Ամերիկացիների մեծ մասը սեփական բնակարանը չունի (եթե ունի, ապաՙ «տոկոսի տակ»), ճնշող մեծամասնությունը երկրից դուրս երբեք չի եղել, էլ չենք խոսում գործազրկության բարձր տոկոսի մասին եւ ավելի բարձր` ժամանակավոր աշխատանք ունեցողների տոկոսի մասին: Բայց քանի որ աշխարհում չկա մի մարդ (եթե իհարկե այդ մարդը հյուսիսկորեացի չէ), ով ԱՄՆ-ը չհամարի զարգացած պետություն, ուրեմն երկրի զարգացածությունը որոշում է այլ կերպ: Օրինակՙ առաջնորդի գործոնով: Այսինքն, եթե որեւէ երկրի առաջնորդն ավարտել է հեղինակավոր բուհ, հրաշալի մասնագետ է, գիտի ավելին քան տասը օտար` այդ թվում գոնե մի մեռած լեզու, ուրեմն այդ մարդու ղեկավարած երկիրը չի կարող իր նման զարգացած չլինել: Բայց այդ պարագայում` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայաստանն աշխարհում, եթե ոչ ամենա, գոնե շատ զարգացածներից մեկը կլիներ: Չէր:

Կնշանակի` առաջնորդը կապ չունի: Ուրեմն երկրի զարգացածությունը որոշվում է, ենթադրենք, այս կամ այն գործոնների առկայությամբ: Ենթադրենք որակյալ կրթություն` դպրոց, առողջապահություն` հիվանդանոց, գիտություն` նորամուծություններ: Բայց, եթե զարգացածությունը որոշվում է այս հանգամանքներով, ուրեմն ԽՍՀՄ-ը աշխարհի ամենազարգացած երկիրն էր: Այդպես չէր:

Ուրեմն ո՞րն է այդ որոշման մեխանիզմը: Իհարկե այս հարցի պատասխանը խիստ սուբյեկտիվ է, օրինակՙ չի բացառվում, որ լինեն մարդիկ, որոնք կպնդեն, թե երկիրը զարգացած է, երբ այդ երկրում «Մաքդոնալդս» կա, կամ երկիրը զարգացած է, եթե այդ երկրում մոտոցիկլիստներ կան` հասկանալի է` ջինսերով, ողջունելի է` պատռված: Ես, օրինակ, երկրի զարգացածության մակարդակը որոշում եմ տվյալ երկրի` իր քաղաքացուն տված վերաբերմունքից: Օրինակ, երբ որեւէ երկիր հարգում է իր քաղաքացու խելամիտ իրավունքները, տալիս է նրան ոչ թե աշխատանք, այլ աշխատելու հնարավորություն, ոչ թե անտոկոս վարկեր, այլ տոկոսով վարկերը մարելու հնարավորություն, ոչ թե լավ բեմադրություններ, այլ թատրոն հաճախելու հնարավորություն (եւ հավես), ոչ թե «Մաքդոնալդս», այլ «Մաքդոնալդս» բերելու հնարավորություն եւ ազատություն, ոչ թե զարգացած առաջնորդ, այլ առաջնորդ ընտրելու հնարավորություն, ոչ թե արտասահմանում հանգստանալու ուղեգիր, այլ այն ձեռք բերելու հնարավորություն, եւ վերջապես ոչ թե դպրոցի հրաշալի շենք, այլ այդ դպրոցից հետո հրաշալի դառնալու հնարավորություն…

Մի ընդհանուր խոսքով` բոլոր այն երկրները, որոնք իրենց քաղաքացիներին տալիս են ոչ թե ինչ-որ բան, այլ` հնարավորություն, իմ կարծիքով հենց նրանք էլ զարգացած երկրներ են:

Անհնա՞ր է, բայց ինչպես Նապոլեոնն է գրել պետական հարցերով իր նամակներից մեկում` «Անհնարը բառ է` անկարողների բառարանից»:

Նախորդ գրառումը

ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԲՈԼՈՐԸ` ԳՈՒՄԱՐԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲՈԼՈՐԸ` ԳՈՒՄԱՐԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական