Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չգրանցված մսի պասսաժ՝ ՀՀ Ազգային ժողովում

05/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերնագիրը կարդացող գիտակից քաղաքացիները, անշուշտ, պետք է որ իրենք իրենց հարց տան՝  ի՞նչ կապ ունի քաղաքական հոմանիշը մսի վաճառքի կետի, քաղաքային բարբառով ասած՝ պասսաժի հետ։

Պատասխանը գտնելու համար խորհուրդ կտամ զինվել համբերությամբ, քանի որ պատմելու ենք մսագործի, մարմնի մասերի, դանակ-կացինների մասին։

Իր նոր հոդվածն այսպես է սկսել «Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան Հրայր Կամենդատյանը։

Լուրջ ու մտահոգիչ երևույթներին նա մոտեցել է հումորով, ավելի ճիշտ՝ սարկազմով։

Նրա  անդրադարձը՝ ստորև.

Իհարկե, մսի վաճառակետը կամ պասսաժն  ազգի համար շատ դրական մի բան է, և իզուր չէր Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերից» Յուսուֆյան էֆենտին պնդում, որ այդպիսի  խանութն ինքնըստինքյան ազգանվեր ձեռնարկում է, որովհետև «մարդը որչափ միս ուտե, այնքան առողջ կըլլա, որչափ առողջ ըլլա, այնքան առողջ միտք կունենա, ուստի որչափ շատանա մսավաճառությունը, այնչափ կը շատնա բանաստեղծությունը, գրականությունը»։

 Փաստացի կարելի է պնդել, որ մսի պասաժի բացումը և գործունեությունը ազգանպաստ քայլ է։  Իսկ ի՞նչ է պետք մսի պասսաժ ունենալու համար:

Երկու բաղադրիչ՝ տարածք և միս։

Այդ երկուսի առկայության  պարագայում մսի պասսաժը կլինի Ներսես աղբարի սիրելի վայրը, որտեղ կարելի է անընդհատ «ճիվերուն, միսերուն նայել» ու թուք կուլ տալ։

 Հիմա ընթերցողը մտածում է, թե այս խառն օրերին, երբ ՀՀ ԱԺ նախագահը զբաղված է մարդկանց երեսին թքելու դժվար գործով, ինչո՞ւ եմ պատմում մսի պասսաժի մասին։

Որովհետև այդպիսի մի  պասսաժ է գործում Ազգային ժողովում։

Չե՞ք հավատում։ Թերահավատությունը փարատելու համար դիտեք ապրիլի 4-ի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի խայտառակ նիստի տեսագրությունը։

Տեսագրության  մեջ մի խրոխտ անձ, սիրված պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյան անունով, բոլորի ներկայությամբ պնդում էր, որ ինքը կտրելու է ականջներ, քիթ, մարմնի այլ անդամներ։

Իսկ ի՞նչ շահ ունի այդ ինքնահռչակ մսագործը, վերջապես որտե՞ղ է նա իրացնելու անդամահատված վերջույթները։

Իրավունք ունե՞նք կասկածելու, որ նա, հավանաբար, ԱԺ տարածքում ունի ստվերային մսի պասսաժ, և մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության քննարկումը նրա համար ավելի շուտ «լևի» մսի պասսաժն ապրանքով լցնելու պատեհ առիթ է եղել, մանավանդ որ  ականջ կտրողը գնահատողի հայացքով չափում էր բացառապես բոլոր ներկաներին։

Թերևս ՀՀ օրենսդիրը ՀՀ առաջին նախագահին ապշելու բազում առիթներ տվեց, օրինակ այն, որ ԱԺ-ի՝ աջ ու ձախ թքող նախագահը նրան հրավիրեց ստվերային մսի պասսաժ ունեցող,  «առաջնային մանդատով օժտված միակ ատյան ԱԺ՝ պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»։

Դուք է՞լ մտածեցիք, որ «պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասը» կարող է լինել, օրինակ, ԱԺ նախագահի վերամբարձ ու անձեռնմխելի դիրքից քաղաքացու վրա թքելը, թիկնապահներին հրամայելը, որ նրա ձեռքերը պինդ բռնեն, որ հայհոյելիս ու թքելիս քաղաքացին ԱԺ նախագահին դիմադրություն ցույց չտա։

Այսուհետև ԱԺ-ում մ հյուրընկալվողները պետք է զգուշանան, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ հյուրընկալության առաջին փուլում իրենց վրա չեն թքի, իսկ երկրորդ փուլում իրենց լեզուն, ականջները, մարմնի մյուս մասերը չեն կտրի։

Խեղճ միամիտներն ի՞նչ իմանան, որ առաջինը թքելը հեղափոխական արտոնություն է, պարզվում է՝ անդամահատելը՝ նույնպես, որի սկզբնաղբյուրը հեղափոխության առաջնորդն է, որն ասում էր. «Թաթիկները կտրել ենք ու կտրելու ենք հատ-հատ»։

Որպես վերջաբան։

 ՀՀ Ազգային ժողովը մսի պասսաժի կամ թքելու վարպետության  վայր չէ. վերոնշյալ պաշտոնյաները  խայտառակում են մեր պետությունը։

Նրանք պետք է բարոյական քայլ կատարեն և հրաժարական ներկայացնեն՝ նվազագույնը։

Դրանից հետո ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են քննել,  երևույթին և գործողություններին  քրեաիրավական համալիր գնահատական տալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Aligning Interests with Global Players: Part 1 The Case of Armenia-Iran

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիներն Արցախի ճանապարհը փակել են, պահանջում են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիներն Արցախի ճանապարհը փակել են, պահանջում են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական