Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐԿԵՐԸ ՄԱՐԵԼ ԽՈՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Ներկա ժամանակաշրջանումՙ վարկերի տարածման հետ մեկտեղ, ֆինանսական շուկաներում տարածվել է ֆինանսական զեղծարարության տարատեսակ, համաձայն որի որոշ անձինք կամ կազմակերպություններ որոշակի գումարի դիմաց խոստանում են քաղաքացիներին օգնել մարել կամ պակասեցնել իրենց վարկերը:

Վերջերս Հայաստանում եւս ի հայտ են եկել անձինք եւ կազմակերպություններ, որոնք խոստանում են քաղաքացիներին վարկի գումարի 20%-ի չափով վճարման դիմաց մարել բանկի կամ այլ վարկատուի առջեւ պարտքը: Կազմակերպություններն իրենց ծառայությունների գովազդները տեղադրում են հասարակության լայն շերտերին հասանելի, հեշտ տեսանելի վայրերում, մասնավորապեսՙ վերելակներում:

Նմանատիպ առաջարկները չափազանց գայթակղիչ եւ անհավանական են թվում: Եթե առաջարկը չափազանց անհավատալի է, ամենայն հավանականությամբ այն պարունակում է զեղծարարության տարրեր:

Մեր ժամանակաշրջանում վարկավորումը դարձել է կյանքի անբաժանելի մաս, ավելինՙ վիճակագրությունը վկայում է, որ վարկավորման միտումը միայն մեծանում է: Տարեց տարի հասարակության ավելի լայն շերտեր են օգտվում ֆինանսական այդ գործիքիցՙ սկսած ուսանողներից, վերջացրած հիփոթեքից օգտվող անձանցով:

Ինչպես ամեն տարածում ձեռք բերած ոլորտում, այնպես էլ այստեղ գտնվեցին անձինք, ովքեր փորձում են, չարաշահելով անձանց վստահությունը, անօրինականորեն գումար վաստակել: Ուստի տարածվեցին վարկավորման հետ կապված տարատեսակ ապօրինի սխեմաներ, համաձայն որոնցՙ այս կամ այն կերպ խոսք է տրվում որոշակի գումարի դիմաց վերացնել կամ պակասեցնել վարկատուների դիմած անձի պարտավորությունը, սակայն փաստացի այդ խոստումը չի կատարվում:

Այսպիսի զեղծարարության դեպքերը շատանում են հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Անձինք, օգտվելով վարկառուների խոցելիությունից, չարաշահում են վերջիններիս վստահությունը:

Ինչպես նշվեց, սխեմաները տարատեսակ են:

Միջազգային պրակտիկայում արձանագրվել են դեպքեր, երբ կազմակերպությունը պնդում էր, որ գործում է համաձայն պետության կողմից կամ պետության կենտրոնական բանկի կողմից լիազորված գործընթացի, որը կոչված է օգնել քաղաքացիներին մարել պարտքերը: Կազմակերպությունը սկզբի ժամանակահատվածում կատարում էր որոշակի մարումներ, իսկ բավարար չափով քաղաքացիների վստահությունը շահելուց եւ բավականին մեծ գումար ներգրավելուց հետո դադարեցնում էր վճարումները, գումարները դուրս բերում կազմակերպության ակտիվներից եւ ինքնալուծարվում:

Որոշ դեպքերում կազմակերպությունը ոչ թե խոստանում էր վճարումներ կատարել, այլ ներկայացնում էր կեղծ փաստաթուղթ. իբր պարտքը ներված է եւ անձն այլեւս պարտավոր չէ մարել իր վարկը:

Առկա էին դեպքեր, երբ կազմակերպությունները նույնիսկ պնդում էին, որ կարող են ապացուցել, որ վարկային պայմանագիրը անվավեր է, ուստի անձը ոչ մի պարտավորություն չպետք է կրի, սակայն, բնականաբար, իրենց ծառայության դիմաց պահանջում էին նախնական գումար:

Քաղաքացիները, ոչինչ չկասկածելով եւ կարծելով, որ իրենց պարտավորությունը վարկատուի առջեւ մարված է, որոշ ժամանակ անց հանկարծակի պարզում էին, որ երկար ժամանակ վճարումներ չեն կատարվել: Փաստորենՙ իրենք դեռ պարտավոր էին վարկատուին, ավելինՙ ունեին ժամկետանց պարտավորությունների նկատմամբ կուտակված տույժեր եւ տուգանքներ:

Վարկառուները նմանատիպ առաջարկներ ստանալիս պետք է զգոն լինեն եւ մինչեւ արձագանքելը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեն առաջարկի պայմանները եւ գնահատեն առաջարկի իրատեսական լինելը:

Սովորաբար զեղծարարությամբ զբաղվող կազմակերպությունների առաջարկվող պայմանագրի լեզուն հստակ չէ եւ տարընկալման եւ տարընթերցման հնարավորություն է տալիս: Նույնիսկ եթե պայմանագիրը հստակ եւ պարզ է գրված, միշտ պետք է հիշել, որ կազմակերպության ապագա փաստացի վարքագիծը անկանխատեսելի է: Այդ պատճառով պետք է գնահատել առաջարկի իրատեսականությունը:

Օրինակՙ անհավանական է վարկի գումարի 20%-ով ամբողջ պարտքը մարելու խոստումը. նույնիսկ եթե ամենագրագետ ձեւով այդ 20%-ը տեղադրեն արժեթղթերի շուկայում, անհավանական է օրինական կերպով կարճ ժամանակահատվածում ստանալ 500% շահույթ:

Ուշադրություն է պետք դարձնել պետական մարմինների հայտարարություններին: Տարիներ շարունակ պետական մարմիններ, կենտրոնական բանկեր, ֆինանսական ոլորտը կարգավորող հանրային այլ մարմիններ զգուշացրել են սպառողներին գործող այդպիսի սխեմաների մասին:

ԱՄՆ կենտրոնական բանկիՙ Ֆեդերալ Ռեզերվի Կառավարիչների խորհրդի 2004թ-ի գրություններից մեկում նշվում է տարածում գտած այսպիսի սխեմաների մասին, տեղեկացվում է, որ պետության կամ Ֆեդերալ Ռեզերվի կողմից ոչ մի այդպիսի ծրագիր չի իրականացվում, եւ ինչպես ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ քաղաքացիները պետք է զգոն լինեն նմանատիպ զեղծարարության զոհ չդառնալու համար:

Վերջերսՙ 2014թ-ի հոկտեմբերի 13-ին եւ 2015թ-ի փետրվարի 10-ին, Ռուսաստանի կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է իր նախազգուշացումըՙ Ռուսաստանի Դաշնությունում տարածում գտած պարտքի մարում խոստացող կազմակերպությունների առաջարկություններից զերծ մնալու եւ պայմանագրեր չկնքելու վերաբերյալ:

Հայտարարությունում նշվում է, որ այդպիսի կազմակերպությունները կարող են մոլորության մեջ գցել սպառողներին, իսկ նրանց գործողությունները կարող են հանգեցնել քաղաքացիների իրավունքների ոտնահարման: Նշվում է նաեւ, որ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ներքին գործերի նախարարություն:

ՀՀ կենտրոնական բանկը եւս 2015թ-ի մարտի 20-ին պաշտոնապես զգուշացրել է ՀՀ քաղաքացիներին Հայաստանում գործունեություն ծավալած «ՌոսսԳրուպպ» ՓԲԸ կազմակերպության ծառայությունների հնարավոր վտանգավոր հետեւանքների մասին եւ հորդորել զերծ մնալ կազմակերպության եւ նմանատիպ այլ կազմակերպությունների ծառայություններից օգտվելուց:

Օգտակար է հետեւել նաեւ լրատվական միջոցներում այսպիսի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաեւ այլ պետություններում այսպիսի զեղծարարությունների վերաբերյալ իրադարձություններին: Օրինակՙ Հայաստանում գործունեություն ծավալած նմանատիպ կազմակերպությունների կողմից առաջարկվող պայմանագրի որոշ դրույթները հիմնականում կրկնօրինակում են Ռուսաստանում գործող մի շարք կազմակերպությունների («ԴրեվՊրոմ», «Բեսթֆոնդ» եւ այլ) կողմից առաջարկվող պայմանագրերի դրույթներին, որոնց գործունեության հետեւանքով տուժել են բազմաթիվ սպառողներ: Նշված կազմակերպությունների դեմ ՌԴ դատարաններ են ներկայացվել մի շարք հայցեր, որոնք վերջիններիս կողմից բավարարվել են: Ավելինՙ Ռուսաստանի Դաշնությունում «ԴրեվՊրոմ» կազմակերպությունը պաշտոնապես ճանաչվել է ֆինանսական բուրգ, հարուցվել է քրեական գործ:

Համաշխարհային մասշտաբով բազմաթիվ տուժած սպառողների ցանկում չհայտնվելու նպատակով վարկառուները, որոնց առաջարկվում է չափազանց գայթակղիչ պայմաններով անհավանական թվացող գործարք, պետք է զգոն լինեն եւ գնահատեն հնարավոր ռիսկերը. ամենայն հավանականությամբ առաջարկը պարունակում է զեղծարարության տարրեր եւ կբերի անբարենպաստ հետեւանքների վարկառուների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Orange-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հաջորդ գրառումը

ԿՈՏԱՅՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸՙ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՓԵՍԱՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՏԱՅՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸՙ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՓԵՍԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի. այս հարցին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդ...

ԿարդալDetails

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական