44-օրյա պատերազմի պատճառով տեղահանված Արցախի մեր հայրանակիցներն այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել՝ ասելու, որ դեմ են հրապարակ նետված այն թեզին, թե արցախցիները կարող են ինտեգրվել Ադրբեջանի կազմում ու ապրել ադրբեջանցիների հետ։
«Շուշի հայրենակցական միության» նախագահ Աշոտ Հարությունյանը հիշում է՝ խորհրդային ժամանակշրջանում տեսել են, թե, օրինակ, Սումգայիթում կամ Բաքվում ադրբեջանցիների հետ «ինտեգրված» ապրելն ինչով է ավարտվել։
«Մենք այն համոզմանն եք, որ Հայաստանը ժամ առաջ պետք է ճանաչի Արցախի անկախությունն ու դատապարտի Ադրբեջանի կողմից Արցախի ոստիականական բաժանմունքի նկատմամբ իրականացված ահաբեկչությունը, ինչի հետևանքով երեք ոստիկան զոհվեց»,- ասում է Հարությունյանը։
Բանախոսը վստահ է, որ չնայած հայաստանյան իշխանություներն անընդհատ խաղաղության մասին են խոսում՝ Ադրբեջանը, միևնույն է, պատերազմ է սկսելու։ Նա այն կարծիքին է, որ մարդկանց պետք չէ թմբիրի մեջ պահել, հակառակը՝ ժողովրդին պետք է բացատրել, որ պատերազմը ցանկացած պահի կարող է սկսվել։
Ս․Վ․