«Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության ուղղությամբ գրանցված առաջընթացով։ Մենք շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջն այդ առաջընթացի վերաբերյալ», -թվիթերյան էջում գրել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Նշենք, որ նա, այս գրառումը կատարելով, նկատի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է։ Այն հիմնված է լինելու ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»։