Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու․ Փաշինյանն արձանագրեց Ալիևի ուղերձը

Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու․ կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ալիևի հայտարարությունը, նրա կարծիքով, ագրեսիա է։

«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ եւ բարձրագույն  մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել:

2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում քառակողմ  հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալա Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,-ասաց նա: