Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւի պաշտոնական կայքը Շոլցի խոսքը փոխել է

19/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մամուլը չէ, որ պետք է զբաղվի եւ հասարակությանը զբաղեցնի տեքստային հարցերով, մանավանդ երբ հարցը վերաբերում է միջպետական, առավել եւս միջազգային հանդիպումներում այս կամ այն պետական գործչի հայտարարությանը, պաշտոնական ու կիսապաշտոնական մակարդակներում դրա մեկնաբանությանը, առավել եւս՝ խեղաթյուրումներին։

Վերջին 10 օրերի ընթացքում Գերմանիայում «Ազգ»ի երկարամյա աշխատակից Անահիտ Հովսեփյանը երկրորդ անգամ անդրադարձել է, առաջինը Շոլց–Փաշինյան, այնուհետեւ, երկու օր առաջ, Շոլց–Ալիեւ մամուլի ասուլիսներում արտասանված, արձանագրված, տեսահանված ու թարգմանված խոսքերի, բանաձեւումների խեղաթյուրումներին, նկատված հակասություններին՝ գերմաներեն, անգլերեն տեքստերի վկայաբերմամբ։ Մի գործ, որը, նկատի ունենալով այդ տեքստերի կարեւորությունը Հայաստանի, Արցախի, Երեւան–Բաքու հարաբերությունների համատեքստում, առաջին հերթին պարտականությունն էր տվյալ երկրում՝ Գերմանիայում պաշտոնավարող ՀՀ դեսպանությանը, նաեւ, բնականաբար, ՀՀ արտգործնախարարությանը։ Այլ խոսքով, դիվանագետների փոխարեն, մամուլն է, այս պարագայում՝ մեր թերթը, որ իր աշխատակցի միջոցով իր վրա է վերցրել մի պարտականություն, որը ինքն ստանձնել է համապատասխան մարմինների անգործունեության պատճառով։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ/մինչդեռ թշնամի պետության ղեկավարը Գերմանիա է մեկնում առնվազն 10 թղթակիցների ընկերակցությամբ, իսկ «Ազգ»ին զլացվում է անգամ մուտքի իրավունքը ՀՀ վարչապետի երեւանյան ասուլիսին։

Ստորեւ՝ Ալիեւ–Շոլց ասուլիսի մի քանի մանրամասնություններ՝ ադրբեջանական խարդախությունների համատեքստում։

Խմբ.

Մեզ բնավ չի զարմացնում, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում մարտի 14-ին Բեռլինում կայացած Ալիեւի եւ Շոլցի համատեղ ասուլիսում ԳԴՀ կանցլերի խոսքը ճշգրիտ չի ներկայացված: Մեր դիտարկումն անգլերեն տարբերակի մասին է: Շոլցի ելույթի բնագիրը՝ գերմաներենը կա, ուստի այն, ինչ ներկայացված է Ադրբեջանի նախագահի կայքէջում, պիտի հավատարիմ լինի այդ բնագրին, որեւէ լեզվով թարգմանելիս չաղավաղի նրա խոսքը: Մեր նախորդ հրապարակումներում ասուլիսին անդրադարձել ենք, ուստի ներկայացնենք միայն այն, ինչ Ալիեւի կայքն է ներկայացնում՝ աղավաղելով փաստը: Կարեւոր ենք նկատում, որ ՀՀ ԱԳՆ-ն ուշադրություն դարձնի ստորեւ ներկայացվող փաստերի մեր համեմատությանը:

Մարտի 14-ին Բեռլինում ադրբեջանցի լրագրողը կանցլեր Շոլցին ուղղեց հետեյալ հարցը՝«ՀՀ վարչապետի հետ ասուլիսին ասել եք, որ  հակամարտությունը պիտի լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Եւ որ դրանք հավասարազոր են: Ձեր հիշատակած սկզբունքները վերաբերո՞ւմ են նաեւ Հարավային Օսիային, Աբխազիային, Դոնբասին, Մերձդնեստրին»:

 Կանցլերն  այսպես պատասխանեց. «Պարզապես գերարդիական մի հակամարտության մասին ասեմ՝ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի մի մասն օկուպացնել: Սա մենք երբեք չենք ընդունի: Տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքին դեմ է: Այդ անեքսիան չենք ընդունի: Եւ այդ պատճառով միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչում»:

Բնագիրը սա է՝ «…Aber wir haben uns ja dazu verhalten, und deshalb gibt es, wie Sie wissen, in der internationalen Gemeinschaft auch keine Anerkennung der Unabhängigkeit von Bergkarabach».

Ադրբեջանի նախագահի կայքում անգլերեն թարգմանությունը՝ «At the same time, we clearly stated our position because we did not accept Nagorno-Karabakh as a republic, nor did we recognize Nagorno-Karabakh».

Հակված չենք կարծելու, թե Շոլցի գերմաներենը նախ՝ ադրբեջաներեն, ապա անգլերեն թարգմանելիս է փոխվել, այսպես կոչված՝ անմեղ վրիպակ է: Փոխվել է, քանի որ կեղծիքը Ադրբեջան պետության, ինքնության անբաժան մասն է: Շոլցի ակնարկած չընդունել-չճանաչելը Լեռնային Ղարաբաղի անկախությանն էր վերաբերում: Ինչպես բնագիրն է փաստում, Շոլցը մեկ նախադասությամբ է ձեւակերպում դա, ոչ թե կրկնում է միտքը՝ ասելով՝ «չենք ընդունում Լեռնային Ղարաբաղը՝ որպես հանրապետություն, ոչ էլ ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղը», ինչպես մատուցված է Ալիեւի կայքի անգլերեն տարբերակում:

Մեր կարծիքով, կրկնակի ժխտում վերագրելով, Ադրբեջանը նախ՝ տպավորություն է ստեղծում, թե Շոլցը մերժելով մերժում է ԼՂ ճանաչումը: Այդպես չէ անշուշտ, քանի որ, որքան էլ Դաշնային կանցլերի կայքէջի շարադրանքը մարտի 3-ին խմբագրվեց, այդուհանդերձ Օլաֆ Շոլցը մարտի 2-ին խոսեց ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի կարեւորության մասին եւ տեսագրության, ասուլիսի սղագրության արձանագրության մեջ հստակ ներկայացված է: Ադրբեջանցի լրագրողը ԼՂ-ն ճանաչելու հարցը տեղավորեց Ռուսաստան-Վրաստան, Ռուսաստան-Ուկրաինա համատեքստում, որի պատասխանը չէր կարող մերժումը չլինել:

Մեկ ուրիշ դիտարկում՝ Շոլցի չասած եւ նրան վերագրած «ոչ էլ ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղը» նախադասությունը նպատակ ունի հասկանալ տալ, թե այդ՝ Լեռնային Ղարաբաղ «կարգավիճակ» թելադրող տեղանունն իբր այլեւս չեն ճանաչում, այն Ղարաբաղ է, ինչպես պնդում է Ալիեւը:

Եւս մեկ հանգամանք՝ Շոլցը Գերմանիայի՝ ԼՂ ճանաչել-չճանաչելը բնականաբար պայմանավորում է միջազգային հանրության դիրքորոշմամբ, որը կարող է նաեւ փոխվել: Մանավանդ մեր հարափոփոխ աշխարհում:

Նորից կրկնենք՝ կարեւորն այն է, որ Շոլցն ասել է այդ նախադասությունը, ինչը մեզ իրավունք է տալիս այն անընդհա՛տ շրջանառել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Edmond Azadian Participates to the Act of Distinction of Honorary members at AGBU Nazarian Hall in Buenos Aires, Argentina

Հաջորդ գրառումը

Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հրապարակախոսություն

Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառո՞վ չի հրապարակվել նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը

17/10/2025
Իրավունք

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
Իրավունք

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական