Ազգային ժողովի պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն են մեկնում։
«Ազգ»-ը տեղեկացավ, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, խորհրդարանականները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) մի քանի նիստերին։
Այսպես, մարտի 28-ից 30-ը Սանկտ Պետերբուրգում են լինելու ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ական պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Միքայել Թումասյանը, Հովիկ Աղազարյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պետերբուրգ են մեկնելու նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Վահան Ավետիսյանը (մարտի 27-30) և ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը (մարտի 27-30):
Նշենք, որ հրավիրող կողմը հոգում է գործուղման հետ կապված միայն գիշերակացը, մյուս՝ ճանապարհածախսն ու օրապահիկը, ՀՀ պետբյուջեից է կատարվելու։
Ս․Վ․