Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում է ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվականը՝ իր հերթին հղում անելով «Пул N3» Telegram-ի ալիքին։
Նշենք, որ Պուտինը Սևաստոպոլ քաղաքում մասնակցում է Ղրիմի՝ ՌԴ-ի անդամակցության հոբելյանական արարողություններին։ «Коммерсантъ» լրատվականի փոխանցմամբ՝ հոբելյանական արարողություններին նրն ուղեկցում է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում և Սևաստոպոլ քաղաքաում հանրաքվե էր նշանակված, ինչի ժամանակ տեղի բնակչության բացարձակ մեծամասնությունը ՌԴ-ին քվերակել էր հօգուտ Ռուսաստանին միանալու։
Երկու օր անց՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի և Սևաստոպոլի ղեկավարները պայմանագիր ստորագրեցին ՌԴ–ի կազմում Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի ներառման մասին։
Ս․Վ․