Թուրքիայում,ընտրություններին ընդառաջ, վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիան նախորդ շաբաթ մի քանի ժամ տևած քննարկում է անցկացրել՝ որոշելով մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուին։
Թուրքական մամուլում հրապարակվում է 3 անուն՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։
Թուրքիայի ընդդիմադիր կոալիցիան մտադիր միասնական թեկնածու հայտարարել Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, սակայն հայտարարության մեջ, որի տակ կա վեց ստորագրություն, ասվում է, որ փոխհամաձայնություն է ձեռք բերվել. բանակցությունների արդյունքների հրապարակումը կլինի մարտի 6-ին։