Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե. «Հետք»

01/03/2023
- Մամուլի տեսություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Բնակարանի ձեռքբերման գործարքը ֆինանսավորել է(հիփոթեքային վարկով վարկավորել է) Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Իսկ շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը։ «Հետքը» մանրամասներ է պարզել անշարժ գույքի ձեռքբերման գործարքի վերաբերյալ։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կնոջ՝ Արմինե Մուրադյանի հետ նոր բնակարան է գնել, որը դեռ չի հանձնվել շահագործման։ Նորակառույց շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Շենքն ամբողջությամբ կառուցված է, ընթանում են երեսպատման և ներքին հարդարման աշխատանքներ։

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի անունով, բնակելի համալիրում (Դ մասնաշենքում) «կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու իրավունքը» գրանցվել է 2022 թ.-ի ամռանը՝ հուլիսի 27-ին։

«Հետք»-ին այլ աղբյուրից հաջողվեց պարզել, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ։ Այս գումարը բնակարանը ձեռքբերելու ամսվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած տարադրամի միջին փոխարժեքով կազմում է 168 հազար ԱՄՆ դոլար (1 ԱՄՆ դոլարը 410 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը հուլիսի 27-ի դրությամբ կազմել է 1019 դոլար։ Մենք զրուցել ենք «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնել ցանկացողների հետ, որոնց փոխանցմամբ՝ 2020 թ.-ին` մինչեւ պատերազմը, երբ անշարժ գույքի գներն ավելի ցածր էին, նշված համալիրում 1 քմ մակերեսով գույքն ավելի թանկ էր՝ սկսվում էր 1 քմ-ն 1200 դոլարից (ցածր հարկերը՝ 1100 դոլարից)։

«Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն  դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։

Գրավոր հարցմամբ դիմեցինք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել այդ բնակարանը գնել շուրջ 100 միլիոն դրամ էժան։

Նախարարը գրավոր հայտնեց, որ 2022 թ-ի հուլիսին բնակարանը գնել է «Հայէկոնոմբանկի» վարկային միջոցներով։ «Անդրադառնալով ձեր կողմից բարձրաձայնված հարցին՝ պետք է նշեմ, որ հիշյալ բնակարանի շուկայական գնի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալու համար հարկ է դիմել բազմաբնակարան շենքի վաճառքով զբաղվող ընկերությանը»,- նշել է Սուրեն Պապիկյանը՝ փաստացի չպարզաբանելով հաջող գործարքի հանգամանքները։

Պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել ենք նաև «Բյուրեղ» բնակելի համալիրը կառուցող ընկերության՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենին։ Քանի որ ընկերության ներկայացուցչից հեռախոսով չկարողացանք հստակ պատասխան ստանալ, թե կոնկրետ երբ կպատասխանեն մեր հարցերին, որոշեցինք նյութը հրապարակել։ Հարցման պատախանը ստանալուն պես այն նույնպես կհրապարակենք։

Ո՞վ է կառուցել բնակարանը և ո՞վ է ֆինանսավորել գործարքը

412 հազար դոլար արժողությամբ բնակարանը 168 հազար դոլարով գնելու հնարավորությունը, հավանաբար, պայմանավորված է գործարքի կողմ հանդիսացող մյուս անձի՝ Աշոտ Արսենյանի գործոնով։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աշակունյաց 18/4 հասցեի բնակելի և հասարակական համալիրը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը պատկանում է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։ Արսենյանը Ազգային ժողովի պատգամավոր է եղել 2003-2012 թթ-երին, անդամակցել է Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությանը։ Ամեն բան, սակայն, փոխվեց 2018 թ.-ից հետո։ 2019 թ.-ին «Ջերմուկ գրուպ»-ը Երևանի քաղաքապետարանին ձյուն մաքրելու մեքենաներ նվիրեց, ապա ստացավ Արշակունյաց պողոտայում բարձրահարկ բազմաբնակարան համալիր կառուցելու թույլտվությունը։ Նույն տարում քրեական գործ հարուցվեց Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի` բանակից ազատվելու հանգամանքները պարզելու վերաբերյալ, որը, շատ չանցած, կարճվեց։ Իսկ արդեն 2021-ի հոկտեմբերին նույն Վահագն Արսենյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակեց Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Պաշտոնակատարից համայնքապետ կես քայլ էր։ 2021 թ.-ի դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց, իսկ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանը դարձավ Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար։

Պաշտպանության նախարարի բնակարանի գնման գործարքը վարկավորել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, որի բաժնետոմսերի կեսից ավելին պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Բանկի պաշտոնական կայքի տվյալներով, բանկի գրանցված և ամբողջությամբ վճարված բաժնետիրական կապիտալի 57.52%-ը պատկանում է Սուքիասյաններին։

Ի դեպ, «Հայէկոնոմբանկն» է ֆինանսավորել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առանձնատան ձեռքբերման գործարքը, որը կազմել է 280 հազար ԱՄՆ դոլար։

2019 թ.-ին, երբ Սուրեն Պապիկյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր, Արաբկիր վարչական շրջանում գտնվող Ադոնցի փողոցում նոր կառուցված շենքում ձեռք է բերել 86 քմ մակերեսով բնակարան։ Այս դեպքում կառուցապատողը «Միկշին» ՍՊԸ-ն էր։ Բնակարանի արժեքը կազմել է 27 միլիոն դրամ։ Նույն տարում Սուրեն Պապիկյանը երկու տարբեր բանկերից վարկեր է վերցրել։ 18.7 միլիոն դրամ «Արդշինբանկից» է վարկ վերցրել, 1 միլիոն 850 հազար դրամ՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկից։ Բնակարանը ձեռք բերելիս պաշտոնյան օգտվել է «եկամտահարկի վերադարձի» որոշմամբ սահմանված արտոնությունից։

Նախորդ գրառումը

Արցախի Ազգային ժողովում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերը հուշագիր են ստորագրել

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի պարտավորությունն է հարգել Հաագայի դատարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026
Մամուլի տեսություն

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026
Մամուլի տեսություն

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026
Մամուլի տեսություն

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի պարտավորությունն է հարգել Հաագայի դատարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական