Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։
Ցնցումը գրանցվել է Կադիրլիի շրջանում՝ 12,93 կմ խորության վրա, Երևանի ժամանակով 16:42-ին: Տեղական լրատվամիջոցները չեն հաղորդել ավերածությունների կամ տուժածների մասին:
Ավելի վաղ նույն օրը Ստամբուլի պետական հիվանդանոցը տարհանվել էր անբավարար սեյսմակայունության պատճառով։ Այն կառուցվել է 2005 թվականի մայիսին։